Aller au contenu principal

Հենրի Պյորսել


Հենրի Պյորսել


Հենրի Փըրսել (անգլ.՝ Henry Purcell, սեպտեմբերի 10, 1659(1659-09-10), Վեստմինստեր, Միդլեքս, Westminster St Margaret and St John, Անգլիական հանրապետություն - նոյեմբերի 21, 1695(1695-11-21), Վեստմինստեր, Միդլեքս, Westminster St Margaret and St John, Անգլիայի թագավորություն), բարոկկո ոճի երաժշտության նշանավոր անգլիացի երգահան և երգեհոնահար։ Չնայած այն հանգամանքին, որ նա օգտագործել է ֆրանսիական և իտալական ոճային էլեմենտներ, Փըրսելի ժառանգությունը համարվում է բարոկկո ոճի երաժշտության ունիկալ անգլիական ձև։ «Դիդո և Էնեաս» (Dido and Aeneas, 1689) օպերան, «Փերիների թագուհին» (The Fairy-Queen,1692), «Փոթորիկ» (The Tempest,1695) ներկայացումների համար երաժշտություն, հոգևոր ստեղծագործություններ, երգեր և այլն։

Վաղ կյանքը և կարիերան

Հենրի Պյորսելը ծնվել է 1659 թ Վեստմինստերում ՝ Օլդ Փայ Փողոցի Սուրբ Աննա նրբանցք հասցեում, որը հետագայում կկոչվի Սատանայական ակր։ Հենրի Պյորսելի հայրը, ով նույնպես երաժիշտ էր, արքայական կապելլայի անդամ էր և երգել էր Չարլզ II Ստյուարտի թագադրման արարողությանը։ Հենրի Փըրսելի հայրը ուներ երեք զավակ՝ Էդուարդ, Հենրի, Դանիել։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Հենրի Պյորսել by Wikipedia (Historical)


INVESTIGATION