Aller au contenu principal

Վրաստանի դրոշ


Վրաստանի դրոշ


Վրաստանի դրոշ (վրաց.՝ ხუთჯვრიანი დროშა՝ Հնգխաչյա դրոշ), զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Վրաստանի պետական խորհրդանիշերից մեկը։

Պատմություն

Ներկայիս դրոշը ընդունվել է 2004 թ.-ին։ Մինչ խորհրդարանի հաստատումը որպես պետական դրոշ, այն օգտագործվում էր Միխեիլ Սաակաշվիլու Ազգային շարժման կողմից։ Կազմված է 1 մեծ և 4 փոքր խաչերից։ Մեծ խաչը խորհրդանշում է Աստծուն, իսկ 4 փոքրերը՝ ավետարանիչներին։

Վրաց հետազոտող Իոսիֆ Բիչիկաշվիլին նշում է, որ հինգ խաչերի պատկերներ Վրաստանի տարածքում հայտնաբերվել են Նեկրեսի եկեղեցու ավերակներում (6 - րդ դարից ոչ ուշ), Բոչորմայի (10 - 11 դդ.) և Չխարիի (13 - 14 դդ.) սբ. Գեորգի եկեղեցիների ճակատին, Դմանիսի եկեղեցում (14 - 15-րդ դդ.) և այլն։

Ներկայիս դրոշի հաստատման համար ընդունվել է «Դրոշի մասին» օրենքը։ Համաձայն այդ օրենքի երկրորդ հոդվածի.

Ռազմական դրոշներ

Տես նաև

  • Վրաստանի զինանշան

Text submitted to CC-BY-SA license. Source: Վրաստանի դրոշ by Wikipedia (Historical)


INVESTIGATION