Aller au contenu principal

1958


1958


1958 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է չորեքշաբթի օրը։ Սա մեր թվարկության 1958 թվականն է, XX դարի 58-րդ տարին։

Դեպքեր

Հունվար

  • Հունվարի 1
    • Հիմնադրվել է Եվրոպական տնտեսական համագործակցությունը (ԵՏՀ)։
    • Բացվեց Քարֆուրի առաջին խանութը Անսիում։
  • Հունվարի 4 – Սպուտնիկ 1 (տիեզերք էր բարձրացել 1957 թվականի հոկտեմբերի 4-ին) ընկավ երկրի վրա իր ուղեծրից ը բռնկվեց։
  • Հունվարի 8 – 14 տարեկան Բոբբի Ֆիշերը դարձավ ԱՄՆ շախմատի չեմպիոն։
  • Հունվարի 31 – Առաջին հաջող ամերիկյան տիեզերանավ Էքսպլորեր 1-ը դուրս եկավ երկրի ուղեծիր։

Փետրվար

  • Փետրվարի 1 – Եգիպտոսը և Սիրիան միավորվեցին որպես Միացյալ Արաբական Հանրապետություն։
  • Փետրվարի 5 Ջամալ Աբդել Նասերը դարձավ Միացյալ Արաբական Հանրապետության նախագահի առաջին թեկնածուն.
  • Փետրվարի 6 – Մանչեսթեր Յունայթեդի յոթ ֆուտբոլիստներ 14 այլ անձանց հետ զոհվեցին Մյունխենի ավիավթարից Արևմտյան Գերմանիայում, ովքեր վերադառնում էին Եվրոպական գավաթի խաղից, որը տեղի էր ունեցել Հարավսլավիայում։ 23 մարդ փրկվեց, սակայն նրանցից չորսը` այդ թվում մարզիչ Մեթ Բեսբին և ֆուտբոլիստներ Ջոննի Բերրին և Դունկան Էդվարդսը ծանր վիրավորվեցին։ Բեսբին և Բերրին ապաքինվեցին, սակայն Բերրին այլև ֆուտբոլ չխաղաց։ Էդվարդսը մահացավ նույն օրը ավելի ուշ։
  • Փետրվարի 14 – Հաշեմիտ թագավորություններ Իրաքը և Հորդանան միացան Արաբական ֆեդերացիայի ներքո իրաքի թագավոր Ֆայսալ II-ի գլխավորությամբ։
  • Սեպտեմբեր 14 - Շահագործման է հանձնվում Կոտայքի ջրանցքը։
  • Դեկտեմբերի 3 - Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։
  • Դեկտեմբերի 6 - Հայաստանի Գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվեց Եղեգնաձոր։

Ծնունդներ

Հունվար

  • Հունվարի 1 - Ալբերտ Հակոբյան, հայ գեղանկարիչ
  • Հունվարի 4 - Մեթ Ֆրյուեր, ամերիակա-կանադական հեռուստա և կինոդերասան
  • Հունվարի 5 - Մոնիկա Գուերիտորե, թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իտալացի դերասանուհի
  • Հունվարի 8 - Բեթսի Դևոս, ամերիկացի քաղաքական գործիչ, միլիարդատեր
  • Հունվարի 9 - Մեհմեդ Ալի Աղջա, թուրք ծայրահեղական, ահաբեկիչ
  • Հունվարի 12 - Քրիստիան Ամանպուր, բրիտանացի և իրանցի լրագրող
  • Հունվարի 15 - Բորիս Տադիչ, Սերբիայի նախագահ (2004-2012)
  • Հունվար 19 - Կարեն Քոչարյան, հայ հեռուստահաղորդավար, հեռուստալրագրող, ռեժիսոր, շոումեն, համերգավար
  • Հունվարի 24 - Հովիկ Աբրահամյան, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ
  • Հունվարի 26
    • Անիտա Բեյքեր, ամերիկացի սոուլ-ջազ երգչուհի
    • Էլեն Դեջեներես, ամերիկացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի

Փետրվար

  • Փետրվար 8 - Մարինա Սիլվա, բրազիլացի քաղաքական գործիչ
  • Փետրվար 14 - Սմբատ Լպուտյան, հայ շախմատիստ, համաշխարհային օլիմպիադայի հաղթող
  • Փետրվար 16 - Անդրեյ Բալ, խորհրդային և ուկրաինացի ֆուտբոլիստ (վ․ 2014)
  • Փետրվարի 21
    • Հրաչիկ Թավադյան, ՀՀ մարզական գործիչ, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տան տնօրեն
    • Ջեք Կոուլման, ամերիկացի դերասան և սցենարիստ

Մարտ

  • Մարտի 8 - Գեղամ Մալխասյան, հայ նկարիչ
  • Մարտի 10 - Շերոն Սթոուն, ամերիկացի դերասանուհի և մոդել
  • Մարտի 21 - Գարի Օլդմեն, դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր

Ապրիլ

  • Ապրիլ 21 - Անդրանիկ Մադադյան, ամերիկայում ապրող պարսկահայ երգիչ

Մայիս

  • Մայիսի 5 - Գարիկ Մանուկյան, հայ նկարիչ

Օգոստոս

  • Օգոստոսի 29 - Մայքլ Ջեքսոն, ամերիկացի երգիչ (մ. 2009 թ.)

Սեպտեմբեր

  • Սեպտեմբերի 22 - Վազգեն Ասատրյան, հայ երաժիշտ, կոնտրաբասահար, բաս կիթառահար, հարվածային գործիքներ նվագող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014)

Հոկտեմբեր

  • Հոկտեմբերի 26 - Լևոն Ալթունյան, հայ բժիշկ

Նոյմեբեր

  • Նոյեմբերի 4 - Էդուարդ Ազարյան, ԽՍՀՄ քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1980)

Դեկտեմբեր

  • Դեկտեմբերի 9 - Կարո Սարաֆյան, հայ կիթառահար։
  • Դեկտեմբերի 11 - Էվեր Էռնանդես, սալվադորցի ֆուտբոլիստ, հարձակվող
  • Դեկտեմբեր 28 - Արտակ Ղուլյան, հայ ճարտարապետ

Մահեր

  • Հարություն Աթոյան, հայ նկարիչ
  • Օգոստոսի 12 - Ղազար Տեր-Ղազարյան, հայ խորհրդային քիմիկոս, ֆիզիկոս, գիտությունների դոկտոր (1906), պրոֆեսոր (1935)
  • Դեկտեմբերի 15 - Վոլֆգանգ Պաուլի, ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից
  • Արշակ Սաֆրաստյան, պատմաբան, հայագետ, դիվանագետ, լրագրող և
    ազգային հասարակական գործիչ (ծ. 1958)
  • Ազատ Մանուկյան, հայ խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ և խմբավար
  • Հունվար 18 - Աշոտ Սաթյան, երաժշտագետ (ծ. 1906)
  • Մարտ 26 - Ազատ Վշտունի, բանաստեղծ (ծ. 1894)
  • Ապրիլ 8 - Գառնիկ Կիզալյան, պատմագետ (ծ. 1893)
  • Ապրիլ 16 - Վաղարշակ Սրվանձտյան, երգահան
  • Ապրիլ 19 - Հայկանուշ Դանիելյան, երգչուհի (ծ. 1893)
  • Մայիս 13 - Զարուհի Պահրին, բանասեր (ծ. 1880)
  • Դեկտեմբեր 9 - Լևոն Օրբելի, ֆիզիոլոգ (ծ. 1882)

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: 1958 by Wikipedia (Historical)


INVESTIGATION