Aller au contenu principal

NBA 2K14


NBA 2K14


«NBA 2K14», «NBA 2K» խաղաշարերի թվով 15-րդ բասկետբոլային վիդեոխաղն է՝ մշակված «Visual Concepts» ստուդիայի և թողարկված «2K Games» ստուդիայի «2K Sports» ենթաբաժնի կողմից։ Խաղը Հյուսիսային Ամերիկայի գնորդների համար լույս է տեսել 2013 թվականի հոկտեմբերի 1-ին՝ «Microsoft Windows» օպերացիոն համակարգի և «PlayStation 3», «Xbox 360» խաղային համակարգերի համար։ «PlayStation 4» և «Xbox One» նոր սերնդի խաղային պլատֆորմերի թողարկումից հետո թողարկվում են նաև համապատասխան «NBA 2K14» խաղերը վերջիններս համար։

Խաղի կազմի վրա տեղ է գտել 2012 և 2013 թվականների NBA չեմպիոն, «Մայամի Հիթի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը, ում նաև իրավունք էր տրվել կազմելու խաղի երգացանկը։ Խաղում առաջին անգամ բացի NBA-ի 30 ակումբներից (ինչպես նաև մի քանի ակումբների որոշ պատմական կազմերից) առկա են նաև 14 ակումբներ Բասկետբոլի Եվրալիգայից։

«NBA 2K14»-ը 2K խաղաշարերի մեջ հաջորդում է «NBA 2K13»-ին և նախորդում է «NBA 2K15»-ին։

Եվրալիգա

2013 թվականի հուլիսի 2-ին «2K Sports»-ը մի քանի տարվա բացառիկ գործարք էր կնքել Եվրալիգայի ներկայացուցիչների հետ, որով ստուդիան լիազորություններ է ստանում ընդգրկել մի շարք եվրոպական ակումբներ «NBA 2K» համակարգչային խաղերում։

Խաղում ներառված են հետևյալ եվրոպական ակումբները՝

  • Ալբա Բեռլին
  • Օլիմպիակոս ԲԱ
  • Պանատինաիկոս ԲԱ
  • Մակկաբի Թել Ավիվ
  • Էմպորիո Արմանի Միլանո
  • Մոնտեպասկի Սիենա
  • Ժալգիրիս Կաունաս
  • Բարսելոնա ԲԱ
  • Կախա Լաբորալ
  • Ռեալ Մադրիդ ԲԱ
  • Ունիկախա Մալագա
  • ԲԿՄԱ Մոսկվա
  • Ֆեներբահչե Յուլքեր Իստանբուլ
  • Անադոլու Էֆես Իստանբուլ

Խաղի սաունդթրեքը

Ներքոնշյալ կատարումները հավաքվել էին Լեբրոն Ջեյմսի կողմից և 2013 թվականի հուլիսի 27-ին պաշտոնապես հայտարարվեցին որպես «NBA 2K14»-ի սաունթրեք-կատարումներ։

  • Big Krit - "Cool 2 be Southern"
  • Cris Cab - "Paradise (On Earth)"
  • Coldplay - "Lost!"
  • Daft Punk & Pharrell Williams - "Get Lucky"
  • Drake - "Started From The Bottom"
  • Eminem - "Not Afraid"
  • Fly Union - "Long Run"
  • Gorillaz - "Clint Eastwood"
  • Imagine Dragons - "Radioactive"
  • Jada Kiss & Ayanna Irish - "Can't Stop Me"
  • Jay-Z - "The Ruler's Back"
  • John Legend & Rick Ross - "Who Do We Think We Are"
  • Kanye West & Rihanna- "All Of The Lights"
  • Kendrick Lamar & Mary J Blige - "Now Or Never"
  • Macklemore & Ryan Lewis & Ray Dalton - "Can't Hold Us"
  • Nas & Puff Daddy - "Hate Me Now"
  • Phill Collins - "In The Air Tonight"
  • Robin Thicke & Pharrell - "Blurred Lines"
  • The Black Keys - "Elevator"
  • The Black Keys - "Howlin' For You"

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք Արխիվացված 2013-10-02 Wayback Machine(անգլ.)


Text submitted to CC-BY-SA license. Source: NBA 2K14 by Wikipedia (Historical)