Aller au contenu principal

Փոլ Փիրս


Փոլ Փիրս


Փոլ Էնթոնի Փիրս (անգլ.՝ Paul Anthony Pierce, հոկտեմբերի 13, 1977(1977-10-13), Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, թեթև հարձակվող։ Առավելապես հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս» ակումբում հանդես գալու տարիներից (1998-2013)։

Ավագ դպրոցում արժանանացել է McDonald's All-American, իսկ Կանզասի համալսարանում՝ All-America առաջին թիմ տիտղոսներին։ 1998 թվականի դրաֆթում «Սելտիքս»-ի կողմից ընտրվելուց ի վեր՝ Փիրսը միշտ եղել է ակումբի մեկնարկային հնգյակում։ 10 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), 4 անգամ արժանացել All-NBA տիտղոսի, 2008 թվականին հաղթել NBA-ի գավաթը՝ աստղային բասկետբոլիստներ Քևին Գարնետի և Ռեյ Ալլենի թիմակցությամբ, ընդ որում փիրսն արժանացել է գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակին։ 2010 թվականի փլեյ-օֆֆների ժամանակ իր թիմն հասցրել է ընդհուպ մինչև գերեզրափակիչ՝ պարտվելով Կոբի Բրայանտի գլխավորած «Լոս Անջելես Լեյքերսին»։

Տես նաև

  • 1000 և ավելի խաղի մասնակցած NBA բասկետբոլիստների ցանկ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • RedsArmy.com: «Սելտիքսի» երկրպագուների ձայնը Արխիվացված 2007-10-12 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Փոլ Փիրս by Wikipedia (Historical)


ghbass