Aller au contenu principal

1932


1932


1932 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ օրը։ Սա մեր թվարկության 1932 թվականն է, XX դարի 32-րդ տարին։

Դեպքեր

Փետրվարի 4 - Փետրվարի 15 - Ամերիկյան Լեյք Փլեսիդ քաղաքում անցկացվեցին երրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերը

Ծնունդներ

  • Հունվարի 29 - Հրաչյա Անդրեասյան, ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ
  • Փետրվարի 18 - Վիլեն Ասլանյան, ֆիզիկոս։ ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր՝ (1975)
  • Փետրվար 24 - Միշել Լեգրան, ազգությամբ հայ ֆրանսիական կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, երգիչ
  • Մարտի 7 - Կարապետ Եղիազարյան, հայ նկարիչ, գոբելենագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (1983)
  • Մարտի 8 - Մեդեա Աբրահամյան, թավջութակահարուհի
  • Մարտ 24 - Վլադիմիր Ենգիբարյան, աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի մրցավար
  • Ապրիլի 1 - Ժորժ Կառվարենց, կոմպոզիտոր, կինոկոմպոզիտոր
  • Ապրիլի 4 - Անդրեյ Տարկովսկի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ
  • Ապրիլի 19 - Ֆեռնանդո Բոտերո, կոլումբիացի նկարիչ և քանդակագործ
  • Մայիսի 23 - Գևորգ Աճեմյան, հայ գրող, հրապարակախոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիր (վ. 1998)
  • Հունիսի 6 - Դևիդ Սկոտ, ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի գնդապետ
  • Հուլիսի 16 - Վիլեն Նիկողոսյան, մանրէաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1998), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
  • Հունիսի 19- Սուրեն Գյանջումյան, պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակ. գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ։ Մահացել է՝ 2019 թվականին։
  • Օգոստոսի 9 - Վարդգես Պետրոսյան-հայ գրող
  • Նոյեմբեր 29 - Ժակ Շիրակ, Ֆրանսիայի նախագահ
  • Ապրիլի 17 - Կարեն Դեմիրճյան, հայ քաղաքական և պետական գործիչ (վ. 1999)
  • Ժորժ Կառավարենց-Հունահայ կոմպոզիտոր (վ.1993)
  • Դեկտեմբերի 11 - Արման Քուչուկյան, ՀԽՍՀ և ՀՀ գիտության գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)։

Մահեր

  • Փետրվարի 28 - Գիյոմ Բիգուրդան, , ֆրանսիացի աստղագետ, գիտության պատմաբան և օդերևութաբան
  • Մայիսի 11 - Ֆելիքս Բոա, իսպանացի ճանապարհային ինժեներ
  • Հուլիսի 6 - Քենեթ Գրեհեմ, բրիտանացի արձակագիր, որին համաշխարհային հռչակ է բերել «Քամին ուռիների մեջ» գիրքը
  • Ալեքսանդր Ստոպանի, խորհրդային կուսակցական և պետական գործիչ
  • Հունիս 10 - Սիրանույշ (Մերոպե Գանթարճյան), դերասանուհի, հայ բեմի տաղանդավոր դեմքերից և հայ թատերական մշակույթի գագաթներից մեկը (ծ. 1857)
  • Հոկտեմբերի 3 - Մաքսիմելիան Ֆրանց Յոզեֆ Կորնելիուս Վոլֆ, գերմանացի աստղագետ, աստղալուսանկարչության առաջին օգտագործողը
  • Նոյեմբերի 14 - Լեո (Առաքել Գրիգորի Բաբախանյան), հայ նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող (ծ. 1860)

Text submitted to CC-BY-SA license. Source: 1932 by Wikipedia (Historical)