Aller au contenu principal

Խոսե Կառերա


Խոսե Կառերա


Խոսե Միգել Կառերա (իսպ.՝ José Miguel Carrera, հոկտեմբերի 15, 1785(1785-10-15)[…], Սանտյագո, Captaincy General of Chile, Իսպանական կայսրություն - սեպտեմբերի 4, 1821(1821-09-04)[…], Մենդոսա, United Provinces of the Río de la Plata), Չիլիի քաղաքական և ռազմական գործիչ։

Կենսագրություն

1806 թվականից ապրել է Իսպանիայում, մասնակցել ֆրանսիական օկուպացիայի դեմ իսպանական ժողովրդի պայքարին։ 1810 թվականին, Ամերիկայում իսպանական գաղութների անկախության համար մղվող պատերազմի սկզբին, վերադարձել է Չիլի։ 1811 թվականին կատարել է զինվորական հեղաշրջում, արձակել կոնգրեսը, հաստատել դիկտատուրա։ Իրականացրել է հայրենասիրական ազատագրական շարժման դիրքերն ամրապնդող միջոցառումներ (1812 թվականին մտցրել է սահմանադրություն, բացել է ազգային ինստիտուտ, ազգային գրադարաններ, սկսել է հրատարակել չիլիական առաջին՝ «Aurora» թերթը)։ Ռանկագուայի մոտ ճակատամարտում (1814) հայրենասերների պարտությունից հետո Կառերան հեռացել է երկրից։

Ծանոթագրություններ



Text submitted to CC-BY-SA license. Source: Խոսե Կառերա by Wikipedia (Historical)


PEUGEOT 205