Aller au contenu principal

Շարանտ


Շարանտ


Շարանտ (ֆր․` Charente), գավառ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։ Անունն ստացել Շարանտ գետից։

  • Շարանտ գավառի կարգային թիվն է՝ 16։

Պատմություն

Շարանտը 1790 թվականի մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված 83 սկզբնական գավառներից մեկն է։ Ստեղծվել է պատմական Անգումուա, արևմուտքից և հարավից` Սենտոնժ գավառներից։ Ունի երկու մեծ քաղաք՝ Անգուլեմ և Կոնյակ։

Տասնիններորդ դարի երկրորդ կեսում շնորհիվ աղի և կոնյակի արտադրության, գավառն ունեցավ արագ զարգացող տնտեսություն և 1851 թվականի բնակչության քանակը հասավ իր գագաթնակետին։
Քսաներորդ դարում երկու համաշխարհային պատերազմները գավառի ավանդական արտադրությունների վրա ունեցան բացասական ազդեցություն։ Տնտեսության համեմատաբար դանդաղ վերականգնումը խրախուսեց արտասահմանից կատարվող ներգաղթը։ 2006 թվականի տվյալներով բացահայտվեց, որ բրիտանացի բնակվողների քանակը մի քանի հոգուց հասավ

5 083, այս ցուցանիշով գավառը դասելով չորրորդ տեղում՝ Փարիզից, Դորդոնից և Ծովափնյա Ալպերից հետո։

Տնտեսություն

Կոնյակը և պինոն կարագի հետ միասին տարածաշրջանի գյուղատնտեսական կարևոր արտադրանքներն են։ Թաղիքից և բրդից պատրաստած տեղական հողաթափերը նույնպես լավ հայտնի արտադրանք են։

Զբոսաշրջություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Շարանտ by Wikipedia (Historical)



INVESTIGATION