Aller au contenu principal

Աղավնատուն (գյուղ, Քաշաթաղի շրջան)


Աղավնատուն (գյուղ, Քաշաթաղի շրջան)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնատուն (այլ կիրառումներ)

Աղավնատուն, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 86 կմ հեռավորության վրա։ Մտնում է Աղավնատուն համայնքի մեջ։

Աշխարհագրություն

Համայնքը բարձր լեռնային է, ունի 5821.6 հա տարածք, որից 991.7 հա գյուղատնտեսական նշանակություն, 4489.7 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։

Պատմություն

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

Բնակչություն

2015 թվականին Աղավնատուն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 47 մարդ, կա 11 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը.

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ խաչքար (15-16-րդ դարեր), Հագար գյուղում եկեղեցի «Ս. Ստեփանոս» (15-16-րդ դարեր), 3 խաչքարեր (14-15-րդ դարեր)։

Collection James Bond 007

Հասարարակական կառույցներ

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, կա բուժաշխատող, գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 24 աշակերտներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Text submitted to CC-BY-SA license. Source: Աղավնատուն (գյուղ, Քաշաթաղի շրջան) by Wikipedia (Historical)


PEUGEOT 205