Aller au contenu principal

Շրվական


Շրվական


Շրվական, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 52 կմ հյուսիս-արևմուտք՝ Աղավնո գետի գետահովտի՝ Եզնագոմերի սարահարթի հյուսիսային մասում։ Գյուղը ունի 6 տնտեսություն և 21 բնակիչ։

Այն մտնում է Լեռնահովիտ համայնքի մեջ, որի մաս են կազմում նաև համանուն Լեռնահովիտ ու Սպիտակաջուր գյուղերը։

Շրվականը ունի 100 ԿՎՏ հզորությամբ ՀԷԿ, որը էլեկտրաէներգիա է մատակարարում նաև Լեռնահովիտ համայնքի մյուս գյուղերին։ Շրվականի երեխաները հաճախում են Լեռնահովիտի միջնակարգ դպրոցը։

Պատմություն

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

Բնակչություն

2015 թվականին բնակվում էր 24 մարդ, կար 7 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը.

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Շրվական by Wikipedia (Historical)


INVESTIGATION