Aller au contenu principal

Սաշա Պիտերս


Սաշա Պիտերս


Սաշա Պիտերս (անգլ.՝ Sasha Pieterse, փետրվարի 17, 1996(1996-02-17), Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), ամերիկացի երգչուհի, դերասանուհի, երգահան ու մոդել, ով հայտնի է դարձել ABC Family-ի «Հմայիչ խաբեբաները» երիտասարդական դետեկտիվ դրամատիկ թրիլլեր սերիալում գլխավոր հերոսուհու` Էլիսոն Դիլոուրենտիտ դերը կատարելով։

Կենսագրություն

Սաշա Պիտերսը ծնվել է Յոհաննեսբուրգում, սակայն երեք տարեկան հասակից ապրում է ԱՄՆ-ում։ Սաշան մանկությունն անցկացրել է Լաս Վեգասում, իսկ պատանեկությունն ու երիտասարդությունը Լոս Անջելեսում։ Նա սկսել է խաղալ ֆիլմերում, սերիալներում ու բազմաթիվ ներկայացումներում երբ դեռ փոքր էր։ Սաշայի ծնողները հայտնի պարողներ են, ովքեր ճանապարհորդել են ամբողջ աշխարհով։ Սաշայի մոդելային ու դերասանական կարիերան սկսվել է այն ժամանակ, երբ նա հանդիպել է մի հովանավորի, ում միջնորդությամբ նա հայտնվել է բազմաթիվ ֆիլմերում ու սերիալներում։ Սաշան հայտնվել է նաև տասնյակ գովազդներում ու հեռուստաշոուներում։ Բացի դերասանական կարիերայի, Սաշան նաև ունի երաժշտական կարիերա որպես քանթրի արտիստուհի։ Սաշան համագործակցում է Դեն Ֆրանքլինի հետ, ու նրա լեյբլի մի մասն է կազմում։

Ֆիլմագրություն


Text submitted to CC-BY-SA license. Source: Սաշա Պիտերս by Wikipedia (Historical)