Aller au contenu principal

Ֆրենչ Մոնտանա


Ֆրենչ Մոնտանա


Կարիմ Խարբոուչ (անգլ.՝ Karim Kharbouch, ծնվ. նոյեմբերի 9, 1984, Ռաբաթ, Մարոկկո), ավելի հայտնի է որպես Ֆրենչ Մոնտանա (անգլ.՝ French Montana), ամերիկացի ռեփեր ծնունդով Մարոկկոյից։ Հանդիսանում է Cocaine City Records ձայնագրման ստուդիայի հիմնադիրը։ Նա հայտնի է իր երաժշտական համագործակցություններով այլ արտիստների հետ։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում թողարկել է բազմաթիվ միքսթեյպներ, սակայն իր դեբյուտային ստուդիական ալբոմը որը կոչվում է «Excuse My French», թողարկվել է 2013 թվականի մայիսին։

Կատարողական արվեստ

Ոգեշնչող արտիստներ

Տարբեր հարցազրույցներում Ֆրենչ Մոնտանան նշել է, որ ամերիկացի ռեփերներ Թուփաք Շակուրը, Նեսը, The Notorious B.I.G.-ը, Սնուփ Դոգը, Ռիք Ռոսը և Wu-Tang Clan խումբը իրեն ոգեշնչող և իր կարիերայի վրա ամենամեծ ազդեցություն թողած արտիստներն են։ Նա նաև նշել է, որ անգլիացի R&B երգչուհիներ Էմի Ուայնհաուսի և Ադելի երգերի երկրպագու է։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • «Excuse My French» (2013)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք


Text submitted to CC-BY-SA license. Source: Ֆրենչ Մոնտանա by Wikipedia (Historical)