Aller au contenu principal

Սևանի ջրաէլեկտրակայան


Սևանի ջրաէլեկտրակայան


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)

Սևանի Հիդրոէլեկտրակայան, Սևան-Հրազդան կասկադի առաջին հիդրոէլեկտրակայանը։ Շահագործման է հանձնվել 1949-ին։ Կայանի ջրընդունիչ կառույցները, տուրբինային ջրտարն ու կայանային շենքը տեղավորված են Հրագդան գետի ակունքում, Սևան լճի մերձափնյա լեռնային զանգվածում, լճի մակերևույթից 100 մ խորության վրա։ Կայանային շենքի մեքենայական սրահում (նկ.) տեղադրված են 34,2 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, 60 մ հաշվարկային ճնշումով, 70 մ3/վրկ ջրի ծախսով գործող երկու շառավղաառանցքային տուրբաագրեգատներ, ջրթողներում՝ երկուական գնդային և ասեղնային փակաղակներ։ ՀԷԿ-ի ստորին բիեֆում տուրբինների բլոկին հարադրված է կողմնատար խուցը, որից սկիզբ է առնում 5,5 կմ երկարությամբ անճնշումային թունելը։ Վերջինիս հաջորդում է կասկադի երկրորդ աստիճանի՝ Հրազդանի հիդրոէլեկտրակայանի առբերվող ջրանցքը։ Սևանի ՀԷԿի հիդրոագրեգատներն ավտոմատացված են, գործում են առանց մշտական հերթապահ անձնակազմի։ Ետպատերազմյան հնգամյակի վերականգնեցված և նոր կառուցված հիդրավլիկական հզորություններից է։ ԽՍՀՄ-ում առաջին ստորգետնյա հիդրոէլեկտրակայաններից մեկն էր։



Text submitted to CC-BY-SA license. Source: Սևանի ջրաէլեկտրակայան by Wikipedia (Historical)


INVESTIGATION