Aller au contenu principal

Մենտալիստը


Մենտալիստը


Մենտալիստը (անգլերեն՝ The Mentalist), ամերիկյան ոստիկանական պռոցեդուրային սերիալ է, որի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 23-ին, 2008 CBS ալիքով։ Սերիալի հեղինակը Բռունո Հելլերն է, ով նաև պրոդյուսերն է։ Շոուն պատմում է ՛՛էքստրասենս՛՛ Պատրիկ Ջեյնի (Սայմոն Բեյքեր) մասին է, ով աշխատում է ՀԿԲ-ում (Հետախուզությունների Կալիֆորնիական Բյուրո), իսկ 6-րդ եթերաշրջանից ՀՖԲ-ում։ Սերիալը նոմինացվել է Էմմի (մրցանակաբաշխություն) և Ոսկե Գլոբուսին։

Սյուժե

Գլխավոր հերոսը՝ Պատրիկ Ջեյնը հիանալի հոգեբան, էքստրասենս և մանիպուլյատոր է։ Վերջին հարցազրույցի ժամանակ Ջեյնին հարցնում են, թե ինչպես կնկարագրի սերիական մարդասպանին՝ Կարմիր Ջոն անունով։ Ջեյնը պատասխանում ՝ «Կարծում եմ, նա ունեցել է անապահով մանկություն և եղել է թշվառ ու միայնակ»։ Այդ խոսքերից հետո Կարմիր Ջոնը սպանում է Ջեյնի կնոջը և դստերը։ Չդիմանալով այդ մեծ ցավին՝ Ջեյնը մեկ տարի անցկացնում է հոգեբուժարանում։ Այդտեղից դուրս գրվելուն պես նա ընդունվում է աշխատանքի ընդունվում Հետախուզությունների Կալիֆորնիական Բյուրոյում և իր առջև նպատակ դնում, որ վրեժ է լուծելու ու սպանելու է Կարմիր Ջոնին։

Դերերում

  • Սայմոն Բեյքեր - խորհրդատու Պատրիկ Ջեյն
  • Ռոբին Թաննի - ավագ հատուկ գործակալ Թերեզա Լիզբոն
  • Թիմ Քեն - հատուկ գործակալ Քիմբել Չո
  • Օուեն Յոումեն - հատուկ գործակալ Ուեյն Րիգսբի
  • Ամանդա Րիգեթթի - հատուկ գործակալ Գրեյս Վան Փելթ
  • Ռոքմոնդ Դամբար - հատուկ գործակալ Դենիս Էբբոթ
  • Էմիլի Սուոլլոու - հատուկ գործակալ Քիմ Ֆիշեր

Վարկանիշ

Մրցանակներ և Նոմինացիաներ

  • 2009։ "Մարդկանց Ընտրությունը Մրցանակաբաշխություն" - ՛՛Լավագույն նոր դրամա սերիալ՛՛
  • 2009։ Էմմի (մրցանակաբաշխություն) - Նոմինացիա ՛՛Լավագույն դրամա սերիալ՛՛
  • 2009։ "Crime Thriller Awards" - Նոմինացիա ՛՛Լավագույն թրիլլեր սերիալ՛՛
  • 2010։ Ոսկե Գլոբուս - Նոմինացիա ՛՛Լավագույն դրամա սերիալի դերասան՛՛
  • 2010։ " Screen Actors Guild Award" - Նոմինացիա ՛՛Լավագույն դրամա սերիալի դերասան՛՛
  • 2014։ "Մարդկանց Ընտրությունը Մրցանակաբաշխություն" - Նոմինացիա ՛՛Լավագույն քրեական դրամա սերիալ՛՛

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Մենտալիստը by Wikipedia (Historical)