Aller au contenu principal

Վերջին երգը


Վերջին երգը


«Վերջին երգը» (անգլ.՝ The Last Song), 2010 թվականին նկարահանված դրամա, Ջուլի Էնն Ռոբինսոնի առաջին լիամետրաժ ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է Նիկոլաս Սպարկսի համանուն սիրավեպի հիման վրա, ֆիլմի սցենարի վրա միառժամանակ աշխատել են Սպարկսը և Ջեֆ Վան Վեյը։ Գլխավոր դերերում են Մայլի Սայրուսը, Լիամ Հեմսվորտը և Գրեգ Կինները։ Թողարկվել է Touchstone Pictures կինոընկերության կողմից։

Սյուժե

17- ամյա Վերոնիկա Միլլերի կյանքը գլխի վրա շրջվում է, երբ ծնողները բաժանվում են և հայրը տեղափոխվում է Վիլմինգտոն, Նյու Յորք։ Այդ ամենը եղել է 3 տարի առաջ, սակայն աղջկա բարկությունը դեռ չի անցել և նա շարունակում է օտարել իրեն ընտանիքից և հատկապես հորից։

Չնայած դրան, նա իր կամքին հակառակ ամռանը տեղափոխվում է հոր մոտ, սակայն նրանց հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Վերոնիկայի հայրը դաշնամուրի նախկին ուսուցիչ է, ով հանգիստ կյանքով ապրում է ափամերձ փոքրիկ քաղաքում։ Այժմ նա պատրաստում է մի նկար, որը տեղադրելու են տեղի եկեղեցում։ Փորձելով հարաբերությունները շտկել աղջկա հետ՝ Սթիվը օգնության է կանչում աղջկա և իր ընդհանուր հետաքրքրությանը՝ երաժշտությանը։

Դերերում

Սաունդթրեկ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայքը

Text submitted to CC-BY-SA license. Source: Վերջին երգը by Wikipedia (Historical)