Aller au contenu principal

Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա


Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա


Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա (Էսպոյի կոնվենցիա) — միջազգային համաձայնագիր է, որը նախաձեռնվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից և ընդունվել 1991 թվականին Էսպոյում, Ֆինլանդիա ( ուժի մեջ է մտել 1997 թվականին )։Համաձայն կոնվենցիայի՝ պոտենցիալ վտանգավոր նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը ( ներառյալ հասարակական լսումները ) պետք է անցկացվի ոչ միայն պետության ներսում, այլ նաև սահմանամերձ երկրներում, որոնք կարող են ենթարկվել տվյալ օբյեկտների շահագործման ազդեցությանը։ Ըստ Կոնվենցիայի դրույթների գնահատման գործընթացը անհրաժեշտ է իրականացնել նախագծի մշակման նախանախագծային փուլում։ Ռուսաստանը Կոնվենցիան ստորագրել է 06.06.1991-ին, բայց չի վավերացրել։ Բայց և այնպես Ռուսաստանը առաջնորդվում է Կոնվենցիայի դրույթներով և դա ամրագրված է ԳՈՍԿՈՄԷԿՈԼՈԳԻԱՅԻ «նախատեսվող տնտեսական կամ գործունեության այլ տեսակների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը ՌԴ-ում» գործող դրույթում։

Արտաքին հղումներ

  • Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա
  • Պաշտոնական կայքը(անգլ.)



Text submitted to CC-BY-SA license. Source: Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա by Wikipedia (Historical)