Aller au contenu principal

Դնեպրի հիդրոէլեկտրակայան


Դնեպրի հիդրոէլեկտրակայան


Դնեպրի հիդրոէլեկտրակայան, ԴնեպրոՀԷԿ (ուկրաիներեն՝ ДніпроГЕС, ռուս.՝ ДнепроГЭС), Դնեպր գետի վրա կառուցված խոշորագույն հիդրոէլեկտրակայանը, Զապորոժիե քաղաքի մոտ։

Դնեպրի հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը կազմում է 650 մվա, էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը՝ 3,64 միլիարդ կվա-ժ։ Շինարարությունը սկսվել է 1927 թվականին, 1932 թվականի մայիսին գործարկվել է առաջին ագրեգատը։ 1939 թվականի դրությամբ հիդրոէլեկտրակայանի հզորությունը հասել է նախագծայինին՝ 560 Մվա։ Հիդրոհանգույցի մեջ մտնում են. ՀԷԿ-ի շենքը (երկարությունը՝ 236 մետր, լայնությունը՝ 70 մետր), մեքենայական սրահով, որտեղ տեղավորված է 9 ուղղաձիգ հիդրոագրեգատ՝ յուրաքանչյուրը 72 մվա հզորությամբ, վահանավոր պատը (երկարությունը՝ 217 մետր), ջրաթափային կորագիծ պատվարը։ Դնեպրի հիդրոէլեկտրակայանը ավտոմատացված է, ունի հիմնական սարքավորման հեռակառավարում, հեռաչափում, հեոազդանշանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ավերվել է՝ ֆաշիստական զորքերի առաջխաղացումը գետի վրայով դժվարացնելու համար։ 1944 թվականին սկսվել է վերակառուցումը։ Գործարկվել է 1950 թվականին, ընդ որում, հզորությունը նախապատերազմյանի համեմատ աճել է 16% ով։ 1969 թվականին նեպրի հիդրոէլեկտրակայան 2-րդ շինարարությամբ (հզորությունը՝ 828 մվա) սկսվել է հիդրոհանգույցի ընդարձակումը, որն ավարտվել է 1974 թվականի վերջին։

Ծանոթագրություններ



Text submitted to CC-BY-SA license. Source: Դնեպրի հիդրոէլեկտրակայան by Wikipedia (Historical)


INVESTIGATION