![Երևանի հիդրոէլեկտրակայան Երևանի հիդրոէլեկտրակայան](/modules/owlapps_apps/img/nopic.jpg)
Երևանի հիդրոէլեկտրակայան Սևան-Հրազդան կասկադի, վեցերորդ (վերջին) կայանը։ Գտնվում է Երևան քաղաքի շրջագծում։ Շինարարությունը սկսվել է [[1957թ' շահագործման է հանձնվել 1961 թվականին, երկրորդը՝ 1962 թվականին։ Կայանի կարողությունը 44 հազար կվա Է, էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը՝ 210 միլիոն կվտժ։ Երևանի հիդրոէլեկտրակայանը օգտագործում է Քանաքեռի ՀԷԿ-ի ներքին բիեֆի և Արտաշատի ոռոգման գլխային հանգույցի հատվածի գետի ավելի քան 90 մ անկումը։ Գլխային հանգույցը կազմված է քարալիցքային պատվարից (որի շնորհիվ ստեղծվել է 120 հազար մ³ օգտակար ծավալով օրական կարգավորման ջրավազան), ջրընդունիչ և ջրթափ կառույցներից։ Ջրընդունիչից սկիզբ է առնում դերիվացիոն ճնշումնային թունելը (երկարությունը՝ 2,8 կմ)։ Այն վերջանում է հավասարեցնող երկաթբետոնե ջրամբարով, որից սկսվում է 281 մ երկարությամբ մետաղե խողովակաշարը։ Մեքենայական սրահում տեղադրված է 2 հիդրոագրեգատ, յուրաքանչյուրը՝ 22 հազար կվա հզորությամբ։
Երևանի հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնելուց հետո վերասարքավորվեցին նախկինում գործող Երևանի հիդրոէլեկտրակայանի 1-ը (շահագործման է հանձնվել 1926 թվականին, կարողությունը՝ 5,2 հազար կվա) և Երևանի հիդրոէլեկտրակայանի 11-ը (շահագործման է հանձնվել 1932 թվականին, կարողությունը՝ 2,35 հազար կվա)։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou