Aller au contenu principal

Գրիգոր Երեցփոխյան


Գրիգոր Երեցփոխյան


Վիքիպեդիայում կան հոդվածներ Երեցփոխյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Երեցփոխյան (անհայտ, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1884), հայ դրամատուրգ։

Կենսագրություն

Ծնվել է Թիֆլիսում, սովորել է Թիֆլիսի գիմնազիայում, ավարտել Մոսկվայի պետական համալսարանը։ Մասնակցել է հայ ուսանողների կազմակերպած ներկայացումներին։ 1865 թվականին գրել է «Հնարագետ կինը», 1866 թվականին՝ «Ապրիլի մեկը կամ հանկարծակի նշանդրեք», 1873 թվականին՝ «Այ քեզ օյին» վոդևիլները, ինչպես նաև՝ «Մանկավարժուհին» կատակերգությունը և 1884 թվականին՝ «Ո՞վ է մեղավոր» դրաման։ Հայ ռեալիստական կենցաղային կատակերգության սկզբնավորողներից է։ Պիեսներում ներկայացրել է վաճառականության միջավայրը, քննադատել բուրժուազիայի բարոյականությունն ու դրամական հարաբերությունները։

Մահացել է 1884 թվականին։

Գրականություն

  • Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, հ. 1, 1959:

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Գրիգոր Երեցփոխյան by Wikipedia (Historical)