Aller au contenu principal

Ջոն Հիքս


Ջոն Հիքս


Ջոն Ռիչարդ Հիքս (անգլ.՝ Sir John Richard Hicks, ապրիլի 8, 1904(1904-04-08)[…], Ուորիք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Ռոյալ Լիմինգթոն Սպա, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 20, 1989(1989-05-20)[…], Blockley, Քոսթուոլդ դիստրաքթ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Անգլիա), անգլիացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ հավասարակշռության ընդհանուր տեսության մեջ նորարարական ներդրման համար (1972)։ Ավելի քան 20 աշխատությունների հեղինակ է, որոնցից գլխավորը «Արժեք և կապիտալ» աշխատությունն է համարվում։

Կենսագրություն

Սովորել է Օքսֆորդի համալսարանում, ստացել է արվեստների մագիստրոսի աստիճան։ Դասավանդել է Օքսֆորդի համալսարանում, Լոնդոնի տնտեսագիտական և քաղաքական գիտությունների դպրոցում, Մանչեսթերի համալսարանում։ Կինը՝ Ուրսուլա Վեբը, մի շարք հայտնի աշխատությունների հեղինակ է։ Ամուսնու հետ «Հասարակական ֆինանսներն ազգային եկամտի մեջ» գրքի (անգլ.՝ Public Finance in National Income, 1939) համահեղինակն է։

Աշխատություններ

  • Աշխատավարձի տեսությունը (1932)
  • Արժեք և կապիտալ (1939)
  • Ներդրում առևտրական ցիկլի տեսության մեջ (1950)
  • Կապիտալը և աճը (1965)
  • Տնտեսական պատմության տեսություն (1969)
  • Քեյնսյան տնտեսագիտական տեսության ճգնաժամը (1974)
  • Փողը, տոկոսը և աշխատավարձը (1982)
  • Դինամիկ տնտեսության մեթոդները (1985)

Տես նաև

  • Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետների ցանկ

Աղբյուրներ

  • Ջոն Հիկս

Գրականություն

  • Аукуционек С. П. Модель Дж. Хикса // Современные буржуазные теории и модели цикла: критический анализ. — М.: Наука, 1984. — С. 59-66. — 223 с.
  • Блауг М. Хикс, Джон Р. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб: Экономикус, 2009. — С. 345-349. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3
Collection James Bond 007

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Ինքնակենսագրությունը Նոբելյան կայքում
  • Արժեք և կապիտալ

Text submitted to CC-BY-SA license. Source: Ջոն Հիքս by Wikipedia (Historical)