Aller au contenu principal

Քնախոտ


Քնախոտ


Քնախոտ (անգլ.՝ Pulsatilla), զարկաչ, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 (այլ տվյալներով՝ 35) տեսակ։

Կարգաբանություն

Pulsatilla դասը առաջին անգամ անվանվել է 1754 թվականին անգլիացի բուսաբան Ֆիլիպ Միլլերի կողմից։

Տեսակներ

2020 թվականի ապրիլի տվյալներով, Քյուի «Աշխարհի բույսերը առցանց» տարբերակում է Pulsatilla դասի 42 տեսակ`

«Աշխարհի բույսերը առցանց» նշում է տաս հիբրիդ տեսակներ՝

  • Pulsatilla × bolzanensis Murr
  • Pulsatilla × celakovskyana Domin
  • Pulsatilla × emiliana (F.O.Wolf) Beauverd
  • Pulsatilla × gayeri Simonk.
  • Pulsatilla × girodii (Rouy) P.Fourn.
  • Pulsatilla × hackelii Pohl
  • Pulsatilla × knappii (Palez.) Palez.
  • Pulsatilla × weberi (Widder) Janch. ex Holub
  • Pulsatilla × wilczekii (F.O.Wolf ex Hegi) P.Fourn.
  • Pulsatilla × yanbianensis H.Z.Lv
  • Կենսաբանական նկարագիր

    Գորտնուկազգիների ազգին պատկանող, 10 - 30 սմ ցողունի բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Ունի երկարավուն, կրկնակի փետրաբաժան, արմատամերձ, խոշոր, միայնակ, ցողունների ծայրերին նստած լայն զանգակաձև, բաց մանուշակագույն ծաղիկներ։ Պտուղը երկարավուն ընկուզիկ է։ Արմատները ուղղաձիգ են, մուգ դարչնագույն, հողի մեջ թափանցող։ Բույսի ամբողջ վերգետնյա մասը ծածկված է խիտ, արծաթանման մազմզուկներով։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, իսկ ցողունայինները՝ նստադիր, տերևափնջերով, փետրաբաժան։

    Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին։ Տերևներն ի հայտ են գալիս միայն ծաղկելուց հետո։ Պտուղները հասունանում են ամռան ամիսներին և տարածվում քամու միջոցով։ Բազմանում է սերմերով։ Պտղակալում է ոչ կանոնավոր, լավ է տանում ցուրտը և երաշտը, խիստ պահանջկոտ է լույսի նկատմամբ։ Կովկասում աճում են 8, իսկ Հայաստանում՝ միայն 4 տեսակ, որոնցից մանուշակագույնը և հայկականը ունեն բուժական նշանակություն։ Բույսն աճում է մեր հանրապետության ենթալպյան և ալպյան մարգագետիններում, թփուտներում, քարքարոտ վայրերում, ժայռոտ լեռնալանջերին, ուր բարձրանում է ծովի մակերևույթից մինչև 3800-3900 մետր բարձրության վրա, տեղ-տեղ տալով ընդարձակ բուսուտներ։

    Քիմիական բաղադրությունը

    Բույսը պարունակում է գլիկոզիդ ռանունկուլին, որը ճեղքվելով, տալիս է գլյուկոզ և ցնդող, կծու համով, սուր հոտով, մաշկը գրգռող պրոտոանեմոնին, որն էլ իր հերթին ճեղքվելով, վեր է ածվում անեմոնինի և վերջապես՝ անեմոնաթթվի։ Բացի սրանից, քնախոտի մեջ հայտնաբերվել են նաև սապոնիններ, ֆիտոնցիդներ, դաբաղիչ նյութեր և խեժ։ Պրոտոանեմոնինը համարվում է բջջային թույն։

    Բուժական նշանակություն

    Բուժական նպատակով օգտագործվում է հիմնականում բույսի վերգետնյա մասը, իսկ որոշ դեպքերում՝ նաև արմատը։ Վերգետնյա մասը մթերում են ամռան ամիսներին, չորացնում հով տեղում միջանցիկ քանու տակ, ապա փշրում, հեռացնում կոշտ մասերը, փաթաթումնթղթով և պահում չոր տեղում։ Արմատը մթերում են աշնան ամիսներին, մշակում նույն եղանակով։

    Ժողովրդական բժշկություն

    Դեաբույսը ժողովրդական բշժկության մեջ ունի կիրառման հին պատմություն։ Որպես հանգստացնող, ցավազրկող, սպազմալիտիկ, հակաբորբոքիչ և քնաբեր, այն կիրառվում է նևրալգիաների, միգրենի, սպազմոֆիլիայի, անքնության, նևրասթենիայի, թոքային պալարախտի, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, բրոնխիտների, կարմրուկի, ծանր ֆիզիկական ընդարմության, ատամնացավի, գինեկոլոգիական և վեներական հիվանդությունների, ստամոքսային, ռևմատիկ և հոդատապային ցավերի, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ ոչ միայն ցավազրկման, այլև ծննդաբերության ակտն արագացնելու նպատակով։

    Արտաքին ձևով դեղաբույսի թուրմով լվանում են թարախային վերքերը, մաշկի սնկային ախտահարված օջախները։ Թարմ տերևները կերատոլիտիկ նպատակով դնում են թարախապալարների վրա, թարմ հյութվ բուժում քոսը, այրվածքը, այն քսում մաշկի թմրած կամ զգայունությունը կորցրած օջախներին։ Արմատն ունի հակաջերմային նորգործություն։ Մանկական պրակտիկայիում բույսի եփուկը տալիս են կարկամային կծկումների և սպազմոֆիլիայի նոպաների ժամանակ։

    Գիտական բժշկություն

    Կողմնակի ազդեցություններ

    Ֆարմակոլոգիական հետազոտություններով պարզվել է, որ քնախոտը մեծ դոզաներով, կենդանիների մոտ առաջ է բերում սուր գաստրոէնտերիտ, արյունամիզություն, ցնցումներ, ընդհուպ մինչև կաթվածահարություն։ դեղաբույսի ազդեցությունը շատերը կապում են պրոտոանեմոնինի և ծաղիկների մեջ պարունակվող ներկանյութերի հետ։

    Պրոտոանեմոնինը կործանարար է ազդում ախտածին մանրէների և սնկերի վրա, միաժամանակ ոչնչացնելով բորբոսասնկերի և մի շարք բակտերիանրի սպորավոր ձևերը։ Ուշագրավ է, որ պրոտոանեմոնինի 1/60000 նոսրացումով լուծույթը դարձյալ հակազդում է ոսկեգույն ստաֆիլոկոկերի վրա։ Քնախոտը սրտանոթային համակարգի վրա ունենում է մատնոցուկանման ազդեցություն։ Բոլոր դեպքերում անհրաժեշտ է զգուշորեն օգտագործել դեղաբույսը, քանի որ դոզաների չարաշահումը գրգռում է ստամոքսաղիքային տրակտը, միզուղիները և կարող է նույնիսկ կաթված առաջացնել։

    Կիրառությունը բշժկության մեջ

    Դեաբույսը քսուքի և թրջոցների ձևով կիրառվում է տարբեր ծագման սուր և քրոնիկական արթրիտների, նևրիտների և միոզիտների ժամանակ։ Քսուքը պատրաստվում է բույսի վերգետնյա մասի փոշուց, իսկ թրջոցների համար թարմ բուսահյութը թ անգամ նոսրացվում է ֆիզիոլոգիական ;ուծույթով։ ԻՆչպես քսուքից, այնպես էլ հյութից պատրաստված կոմպրեսները դրվում են մարմի ախտահարված մասին, մեկ օր տևողությամբ, 2-3 շաբաթ շարունակ։ Հիվանդները դեղաբույսի պատրաստուկերից նշել են այրոց, ախտահարված մասի տաքացում, ցավերի մեղմացում, իսկ հետագայում՝ ցավերի լրիվ վերացում, այտուցների ներծծում, ախտահաված մասի՝ հատկապես վերջույթների ֆունկցիաների ֆունկցիաների վերականգնում։ Էլեկտրաթերմոմետրիկ եղանակով ստուգելով տվյալ հատվածի ջերմային ռեակցիան, պարզվել է, որ քնախոտի պատրաստուկների ազդցության տակ մարմնի լոկալ ջերմությունը բարձրանում է 0.8-1.8 աստիճանով, մի հանգամանք, որ դրական ազդեցություն է ունեցել հյուսվածքների տրոֆիկ տեղաշարժերի վրա։

    Giuseppe Zanotti Luxury Sneakers

    Տարածում

    Կովկասում աճում են 8, իսկ Հայաստանում՝ միայն 4 տեսակ, որոնցից մանուշակագույնը և հայկականը ունեն բուժական նշանակություն։ Բույսն աճում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ենթալպյան և ալպյան մարգագետիններում, թփուտներում, քարքարոտ վայրերում, ժայռոտ լեռնալանջերին, ուր բարձրանում է ծովի մակերևույթից մինչև 3800-3900 մետր բարձրության վրա, տեղ-տեղ տալով ընդարձակ բուսուտներ։

    Ծանոթագրություններ

    Գրականություն

    • Anemone pulsatilla Արխիվացված 2013-10-03 Wayback Machine, Wildflowers index, Department of Horticultural Science of NC State University
    • Gregory L. Tilford 1997. Edible and Medicinal plants of the West, Mountain Press Publishing 0-87842-359-1 preview
    • [1] - "Pasqueflower (Pulsatilla vulgaris) Local species action plan for Cambridgeshire, 1999"

    Text submitted to CC-BY-SA license. Source: Քնախոտ by Wikipedia (Historical)



    PEUGEOT 205