Aller au contenu principal

Ուոլ Սթրիթի գայլը (ֆիլմ, 2013)


Ուոլ Սթրիթի գայլը (ֆիլմ, 2013)


«Ուոլ սթրիթի գայլը» (անգլ.՝ The Wolf of Wall Street), ռեժիսոր Մարտին Սկորսեզեի 2013 թվականին նկարահանած ամերկյան սև կատակերգություն։ Հիմնված է ամերիկացի արժեթղթերի շուկայի նախկին բրոքեր Ջորդան Բելֆորտի համանուն հուշերի գրքի վրա։ Գլխավոր դերում հանդես է գալիս Լեոնարդո ԴիԿապրիոն, ով ֆիլմում մարմնավորում է հենց Բելֆորտին։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջոնա Հիլը, Մարգո Ռոբին, Մեթյու Մակքոնահին, Ջոն Ֆավրոն, Կայլ Չենդլերը, Ջոն Բերնթալը, և Ժան Դյուժարդենը։ Ֆիլմը ԴիԿապրիոյի և Սկորսեզեի թվով չորրորդ համագործակցությունն է (ինչպես նաև Սկորսեզեի և սցենարիստ Թերենս Ուինթեր երկրորդ համագործակցությունը՝ «Ընդհատակյա կայսրություն» քրեական բազմասերիանոց ֆիլմից հետո)։

Ֆիլմի բյուջեն կազմել է 100 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ համաշխարհային կինովարձույթից ստացված եկամուտը՝ ավելի քան 392 միլիոն դոլար։

Ֆիլմն առաջադրվել է հինգ «Օսկար» մրցանակի` «լավագույն կինոնկար», «լավագույն ռեժիսոր», «լավագույն ադապտացված սցենար» «լավագույն դերասան» և «լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգերում։

Դերերում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • Ուոլ սթրիթի գայլը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի նկարահանման վայրերը

Text submitted to CC-BY-SA license. Source: Ուոլ Սթրիթի գայլը (ֆիլմ, 2013) by Wikipedia (Historical)