Aller au contenu principal

Մեծ ձկնկուլ


Մեծ ձկնկուլ


Մեծ ձկնկուլ (լատին․՝ Phalacrocorax carbo), ձկնկուլների ընտանիքի թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Նստակյաց է, քիչ տարածված։

Արտաքին տեսք

Մարմնի երկարությունը՝ 80-100 սմ է, թևերի բացվածքը՝ 130-160 սմ, կենդանի զանգվածը՝ 1,8-3 կգ։ Գլուխը հիմնականում սպիտակ է, ազդրերին կան սպիտակ, ցայտուն ձվաձև բծեր։ Մարմնի փետրածածկը սև է, մեջքը՝ կանաչ մետաղ, փայլով։ Աշնանը կանաչ փայլը, գլխի, ազդրերի սպիտակ բծերը բացակայում են։ Երիտասարդը վերևից սև-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Հաճախ թևերը տարածած նստում է քարերին, ծառերին՝ թաց փետուրները չորացնելու համար։

Տարածվածություն

1985-1995 թվականներին Հայաստանի տարածքի 22 կետից յուրաքանչյուրում չուի ընթացքում գրանցվել են մինչև 980, բնադրման շրջանում՝ 1-10 թափառող անհատներ։ Տարածված է Եվրոպայում, Ռուսաստանում, Հարավային և Միջին Ասիայում, Հարավային Կովկասում, Աֆրիկայում, Հնդկաստանում, Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում, Ավստրալիայում։ Սևանա լճի ավազանում վարում էր նստակյաց կենսակերպ։ Մինչև 1950-ական թվականները ոչնչացվել է որպես ձկնային տնտեսության վնասատու։ Ներկայումս հազվադեպ հանդիպում է Սևանա և Արփի լճերում՝ չուի ժամանակ և ամռանը։ Ձմռանը, ոչ ամեն տարի՝ Սևանա լճում, Ախուրյանի ջրամբարում և Արարատյան հարթավայրի չսառցակալող ջրամբարներում։

Բնադրում

Բույնը գաղութային է՝ եղեգնուտում։ Դնում է 66 մմ տրամագծով, բաց կանաչ երկնագույն 3-4 ձու։ Բնադրում են գաղութներով, այլ ջրաճահճային թռչունների հետ։ Բույնը տեղադրված է աղուտային, կոնաձև, եղեգից, ջրաճահճային բուսուտներում։ Բազմանում են հունիս-հուլիսին։ Թխսումը՝ 28-30 օր։ Զագերը զարգանում են դանդաղ, սկսում են թռչել 2,5 ամիս հետո։ Չուի շրջանում կարելի է հանդիպել 5-30 առանձնյակներից խմբերի, իսկ ձմռանը, Սևանա լճում՝ առանձին անհատների, Ախուրյանի և Արարատյան հարթավայրի չսառցակալող ջրամբարներում՝ 20-40 առանձնյակների։ 1930-ական թվականներին Գիլլի լճում հաճախ կազմակերպված մեծ ձկնկուլի ձվերի ու ձագերի ոչնչացման միջոցառումների և հետագայում լճի չորացման հետևանքով բնադրագաղութներն իսպառ վերացել են։

Պահպանություն

Հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Չուի շրջանում կարելի է հանդիպել 5-30 առանձնյակներից խմբերի, իսկ ձմռանը, Սևանա լճում` առանձին անհատների, Ախուրյանի և Արարատյան հարթավայրի չսառցակալող ջրամբարներում` 20-40 առանձնյակների։

Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում մարդու կողմից Սևանա լճի ավազանում բնադրավայրերի ոչնչացումը։

Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում։

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Մեծ ձկնկուլ by Wikipedia (Historical)