Aller au contenu principal

Մոխրագույնի հիսուն երանգները (ֆիլմ)


Մոխրագույնի հիսուն երանգները (ֆիլմ)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոխրագույնի հիսուն երանգները (այլ կիրառումներ)

«Մոխրագույնի հիսուն երանգները» (անգլերեն՝ Fifty Shades of Grey), ամերիկյան ֆիլմ, որի շնորհանդեսը կայացել է 2015 թվականի փետրվարի 13-ին։ Կինոնկարի գլխավոր դերերում հանդես են գալիս՝ Ջեյմի Դորնանը և Դակոտա Ջոնսոնը։ Ֆիլմը նկարահանվել է համանուն վեպի հիման վրա։

Սյուժե

Անասթեյշա Սթիլը համեստ կույս աղջիկ է, որը գրականություն է սովորում և ապրում իր լավագույն ընկերուհու՝ Քեթրին «Քեյթ» Քավանայի հետ։ Մնացել էր ընդամենը մեկ շաբաթ, որ նա ավարտեր համալսարանը, սակայն իր ընկերուհու հիվանդ լինելը ճակատագրական է լինում Անասթեյշայի համար։ Քեյթը նրան խնդրում է, որ իր փոխարեն հարցազրույց վերցնի գեղեցիկ և մեծահարուստ Քրիսթիան Գրեյից։ Հարցազրույցն այդքան էլ լավ չի անցնում և Անասթեյշան խիստ կասկածում է, որ նրանք կրկին կհանդիպեն։ Բայց պատահմամբ Գրեյը հանդիպում է աղջկան խանութում, որտեղ Անասթեյշան աշխատում է որպես վաճառող։ Եվ այդպես նրանց հանդիպումներն ավելի հաճախակի են դառնում, և Գրեյը Անասթեյշային առաջարկում է իր հետ պայմանագիր կնքել, ըստ որի, նա կկարողանա անել աղջկա հետ այն ամենը, ինչ ցանկանում է։ Եվ աղջիկը աստիճանաբար իմանում է մեծահարուստի գաղտնի սեռական հետաքրքրությունների մասին։

Դերերում

  • Դակոտա Ջոնսոն - Անասթեյշա «Անա» Սթիլ
  • Ջեյմի Դորնան - Քրիսթիան Գրեյ
  • Էլոիզա Մամֆորդ - Քեթրին «Քեյթ» Քավանա
  • Լյուկ Գրայմս - Էլլիոթ Գրեյ
  • Ռիտա Օրա - Միա Գրեյ
  • Վիկտոր Ռսսուկ - Ջոս Ռոդրիգես
  • Մաքս Մարտինի - Ջեյսոն Թեյլոր
  • Դիլան Նիալ - Բոբ Ադամս
  • Քալում Քեյթ Ռեննի - Ռեյմոնդ "Ռեյ" Սթիլ
  • Ջենիֆեր Էլե - Կարլա Վիլքս
  • Մարշա Գեյ Հարդեն - Գրեյս Թրեվելյան-Գրեյ
  • Էնդրյու Էիրլայ - Քարրիք Գրեյ
  • Էնթոնի Քոնեչնի - Փոլ Քլեյթոն
  • Էմիլի Ֆոնդա - Մարտինա

Սաունդթրեք

Ֆիլմի սաունդթրեքի ալբոմը թողարկվել է 2015 թվականի փետրվարի 10-ին։ Այն ներառում է 16 երգ, որից 2-ը թողարկվել են որպես ալբոմի սինգլներ։

Երգացանկ

  1. «I Put a Spell on You» - Էնի Լենոքս
  2. «Undiscovered» - Լորա Ուելշ
  3. «Earned It» - The Weeknd
  4. «Meet Me in the Middle» - Ջեսսի Ուեր
  5. «Love Me Like You Do» - Էլլի Գոլդինգ
  6. «Haunted» (Michael Diamond Remix) - Բիյոնսե
  7. «Salted Wound» - Սիա
  8. «Beast of Burden» - The Rolling Stones
  9. «I'm on Fire» - Awolnation
  10. «Crazy in Love» (2014 Remix) - Բիյոնսե
  11. «Witchcraft» - Ֆրանկ Սինատրա
  12. «One Last Night» - Vaults
  13. «Where You Belong» - The Weeknd
  14. «I Know You» - Գրեյ Սքայլար
  15. «Ana and Christian» - Դենի Էլֆման
  16. «Did That Hurt?» - Դենի Էլֆման

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք Արխիվացված 2015-02-19 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Մոխրագույնի հիսուն երանգները (ֆիլմ) by Wikipedia (Historical)


ghbass