Aller au contenu principal

Չուդ լիճ


Չուդ լիճ


Չուդ լիճ (ռուս.՝ Чудско́е озеро, այլ անվանումները՝ Պեյպսի և Պեյպուս; էստ․՝ Peipsi), խոշոր քաղցրահամ լիճ ՌԴ-ի և Էստոնիայի տարածքում, հանդիսանում է այսպես կոչված Չուդ-Պսկովյան համալիրի հյուսիսային մասը, կազմում է նշված համալիրի մոտ 73 %-ը։

Լճի մակերեսը կազմում է 2613 կմ²։ Հյուսիսային և արևմտյան ափերը պատկանում են Էստոնիայի տարածքին, արևելյանը Ռուսաստանին։ Լճի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 96 կմ, լայնություն մինչև 50 կմ։ Ընդհանուր թվով լիճ են թափվում ավելի քան 30 գետ ու վտակ, որոնք սնվում են ձնային և անձրային աղբյուրներից։

Լճում կա մոտ 20 տարբեր չափսերի կղզիներ, որոնցից ամենամեծը Ժելաչեկ կղզին է 7.8 կմ² մակերեսով։

Հայաստանում ամենատարածված ձկնատեսակ սիգը Սևանա լիճ է ներմուծվել 1924–1927 թվականներին՝ հենց Լադոգա և Չուդ լճերից, այնուհետև կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Չուդ լիճ. նկարագրություն
  • Չուդ լճի ջրագրություն Արխիվացված 2014-09-03 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Չուդ լիճ by Wikipedia (Historical)


INVESTIGATION