Aller au contenu principal

Ալֆոնս Դոդե


Ալֆոնս Դոդե


Ալֆոնս Դոդե (ֆր.՝ Alphonse Daudet, մայիսի 13, 1840(1840-05-13)[…], Նիմ[…] - դեկտեմբերի 16, 1897(1897-12-16)[…], Փարիզ, Ֆրանսիա[…]), ֆրանսիացի վիպասան և թատերագիր, Պրովանսի կյանքից վերցրած վառ պատմվածքների հեղինակ, պարծենկոտ Տարասկոնցի Տարտարենի կերպարի ստեղծողը։ Գրական ճանաչման է արժանացել «Նամակներ իմ հողմաղացից» (1869) պատմվածքների ու ակնարկների գրքով։ 1870-ական թվականներին հարել է Էմիլ Զոլայի գլխավորած նատուրալիստական դպրոցին, ստեղծել սուր քննադատական վեպեր՝ «Ֆրոմոն Կրտսերը և Ռիսլեր Ավագը» (1874), «Նաբաբը» (1877), «Նումա Ռումեստան» (1881), «Սաֆո» (1884), որտեղ մերկացված են բարձր խավի բարքերը։

Ստեղծագործությունների հայերեն թարգմանություններ

Հայերեն են թարգմանվել և հրապարակվել նրա հետևյալ ստեղծագործությունները.

  • «Ջեկ» (վեպ)
  • «Պստիկը» (վեպ)
  • «Ֆրոմոն Կրտսերը և Ռիսլեր Ավագը» (վեպ)
  • «Տարասկոնցի Տարտարենը» (վիպակ)
  • «Նամակներ իմ հողմաղացից» (Տպավորություններ Պրովանսից)
  • «Լրտես տղան» (պատմվածք)
  • «Կորնել պապի գաղտնիքը» (պատմվածք)
  • «Պատմվածքների ընտրանի»
  • «Խոչընդոտ» (L'obstacle, կատակերգություն 4 արարով)
  • «Գեղեցիկ Նիւերնեզա» ։

Վեպեր

  • «Ֆրոմոն Կրտսերը և Ռիսլեր Ավագը» (Fromont jeune et Risler aîné, 1874)
  • «Սաֆո» (Sapho, 1884)
  • «Ջեք» (Jack, 1876)
  • «Նաբոբ» (Le Nabab, 1877)
  • «Արտաքսված արքաներ» (Les Rois en exil, 1879)
  • «Տարասկոնցի Տարտարենի արտասովոր արկածները» (Tartarin de Tarascon, 1872)
  • «Տարտարենը Ալպերում» (Tartarin sur les Alpes, 1885)
  • «Անմահը» (L’Immortel, 1888)
  • «Տարասկոն նավահանգիստը» (Port-Tarascon, 1890)։

Պիեսներ

  • «Առլեցի աղջիկը» 1872
  • «Պայքար գոյության համար» 1889
  • «Խոչընդոտ»։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Ալֆոնս Դոդեի ստեղծագործությունների հայերեն աուդիոտարբերակը

Text submitted to CC-BY-SA license. Source: Ալֆոնս Դոդե by Wikipedia (Historical)


PEUGEOT 205