![Ո՞վ եմ ես Ո՞վ եմ ես](/modules/owlapps_apps/img/errorimg.png)
Ո՞վ եմ ես (չինարեն՝ 我是誰, Wo shi shei, անգլ.՝ Who Am I?), 1998 թվականին նկարահանված հոնկոնգյան մարտաֆիլմ, որի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Ջեքի Չանն է։
Հատուկ ուժերի խումբը, որը աշխատում է ԿՀՎ-ի քողարկման տակ, ուղարկվում է առևանգելու մի խումբ գիտնականների, ովքեր զբաղվում են Աֆրիկյան ջունգլիներում երկնաքարի հետազոտմամբ, որն ունի կործանարար ուժ։ Օպերացիան ավարտելուց հետո ամբողջ խմբին փորձում են վերացնել։ Զինվորներից մեկը փրկվում է ինքնաթիռի վթարից հետո, սակայն կորցնում է հիշողությունը և մոռանում է, թե ով է ինքը։ Հազիվ կենդանի նրան գտնում են բնիկները և տանում իրենց հետ։ Երբ հետագայում նա կրկին հայտնվում է ինքնաթիռի վթարի տեղում, սկսում է հիշել պատահածը և որոշում է վերադառնալ քաղաքակրթության, որպեսզի վերադարձնի հիշողությունը։
Այն բանից հետո, երբ նա օգնում է անապատի մրցարշավի մասնակիցներին, նրան կամաց-կամաց վերադառնում է հիշողությունը։ Եվ նա պատահաբար հայտնվում է ինքնաթիռի վթարի մեղավորների հետքերի վրա, ովքեր ցանկանում էին վաճառել երկնաքարերը։ Եվ նա սկսում է փնտրել կենտրոնական գրասենյակը։ Որոնումները տանում են նրան Ռոտերդամ, որտեղ նա կարող է հետևել և հաղթել հանցավոր խմբի ղեկավար Մորգանին։
«Ո՞վ եմ ես» ֆիլմը պատկանում է այն ֆիլմերի շարքին, որոնց անունը դրվել է ինչ-որ բառի կամ արտահայտության պատվին, որը արտասանվել է հերոսի կամ հերոսների կողմից։ Մասնավորապես, այս ֆիլմը անվանվել է գլխավոր հերոսի բացականչությամբ։ Երբ բնիկները գտնում են զինվորին և հարցնում թե նա ով է նա շփոթված պատասխանում է «Ով եմ ես»։ Բնիկներն էլ մտածելով որ դա նրա անունն է ամբողջ ֆիլմի ընթացքում նրան այդպես են դիմում։
Տանիքում կռվի տեսարանի ժամանակ Ռոնա Սմուրենբուրգին փոխարինում է Բրեդլի Ջեյմս Ադամը։ Իսկ հերթական բարձր և ցածր հարվածների ժամանակ բարձր հարվածները իրականացվում էին մանեկենի ոտքի միջոցով։
Ֆիլմն ունի 2 տարբերակ՝ կարճեցված ամերիկական տարբերակը, որը տևում է 108 րոպե և Հոնգկոնգյան տարբերակը, որը տևում է 120 րոպե։ Հոնգկոնգյան տարբերակը տարբերվում է մի շարք տեսարաններով, որոնք չեն մտել կարճեցված տարբերակի մեջ, որոնցից մի քանիսը ուղղում են ամերիկական տարբերակի սխալները (օրինակ՝ Հոնգկոնգական տարբերակում բացատրվում է՝ ինչու են գլխավոր հերոսի կոշիկները տարբեր տեսարաններում տարբեր)։ Այդ տարբերակը հետագայում թողարկվել է DVD տարբերակով։
Մոնտաժի ժամանակ ստիպված էին հանել այն տեսարանը, որտեղ Ջեքի Չանը վարում է ռնգեղջյուրին, քանի որ օպերատորը սխալ էր թույլ տվել։ Խնդիրն այն էր, որ նորից նկարել այդ տեսարանը հնարավոր չէր, քանի որ Ջեքի Չանը ստացավ հերթական տրավման, կոտրեց կողոսկրը ռնգեղջյուրին վարելու ընթացքում։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou