Aller au contenu principal

Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար


Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար


«Օսկար» լավագույն վիզուալ էֆեկտների համար (անգլ.՝ Academy Award for Best Visual Effects), 1939 թվականից ի վեր «Կինոարվեստի և գիտության ակադեմիա»-ի կողմից շնորհվող մրցանակ։ Չնայած դրան՝ առաջին մրցանակը հանձնվել է դեռևս 1929 թվականին։

Անվանման պատմություն

Անվանակարգի անունը մի քանի անգամ փոփոխման է ենթարկվել։ 1929 թվականին այն կոչվում էր Օսկար լավագույն ինջինիիրինգ էֆեկտների համար, 1939-1963 թվականներին անվանակարգը կոչվում էր Օսկար լավագույն սպեցիֆիկ էֆեկտների համար։ 1964 թվականին անվանակարգը «բաժանվեց» երկու տարբեր անվանակարգերի՝ Օսկար լավագույն հատուկ վիզուալ էֆեկտների համար և Օսկար լավագույն ձայնային մոնտաժի համար։ 1972 թվականին ակադեմիան դադարեց շնորհել այս մրցանակը՝ այն փոխարինելով Օսկար հատուկ նվաճումների համար մրցանակով, սակայն 1978 թվականից կատեգորիայի անվանումը կրկին փոփոխվեց և դարձավ լավագույն վիզուալ էֆեկտներ։

Ինջինիիրինգ էֆեկտներ

Մրցանակակիրները առանձնացված են առանձին գույնով։

Առաջին մրցանակաբաշխության ժամանակ հանձնվել է «լավագույն ինջինիիրինգ էֆեկտների համար» մրցանակ (անգլ.՝ Engineering Effects)։ Մրցանակին է արժանացել Ռոյ Պոմերոյը, ով նկարահանել է զուգակցված կադրեր «Թևեր» ֆիլմի օդային մենամարտերի ժամանակ։

Հատուկ մրցանակ

1939 թվականին 11 մարդիկ արժանացել են «Հատուկ մրցանակի» «Հյուսիսի ծնունդ» ֆիլմում զուգակցված կադրեր և ձայնային մոնտաժ իրականացնելու համար։

Լավագույն հատուկ էֆեկտներ

1939 թվականին մտցրվել է նոր կատեգորիա, որը կոչվում էր «լավագույն հատուկ էֆեկտներ»։ Տվյալ անվանակարգի մրցանակները շնորհվել են 1940-1963 թվականների ընթացքում։ Մրցանակը իր մեջ էր ներառում ինչպես վիզուալ (լուսանկարչական), այնպես էլ ձայնային էֆեկտները։

1940—1950

1951—1960

1961—1963

Լավագույն վիզուալ էֆեկտներ

1964 թվականին լավագույն սպեցիֆիկ էֆեկտներ անվանակարգը «բաժանվեց» երկու տարբեր անվանակարգերի՝ Օսկար լավագույն հատուկ վիզուալ էֆեկտների համար և Օսկար լավագույն ձայնային մոնտաժի համար։

1964—1970

1964 թվականին այս կատեգորիան դեռ կրում էր իր նախկին անվանումը, իսկ 1965-1972 թվականներին շնորհվել է Օսկար լավագույն հատուկ վիզուալ էֆեկտների համար։

1971—1980

1973 թվականին տվյալ անվանակարգը փոխարինվեց «Օսկար հատուկ նվաճումների համար» (անգլ.՝ Special Achievement Award) անվանակարգով։ 1978 թվականից կատեգորիան կրում է «լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանումը։

«Օսկար հատուկ նվաճումների համար» անվանակարգի մրցանակակիրները նշված են առանձին գույնով։

1981—1990

1991—2000

2001—2010

2011—2015

Collection James Bond 007

Ծանոթագրություններ և նշումներ

Արտաքին հղումներ

  • Օսկարի բոլոր մրցանակաբաշխությունների պաշտոնական կայք
  • Բոլոր մրցանակակիրների և թեկնածուների տվյալներ

Text submitted to CC-BY-SA license. Source: Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար by Wikipedia (Historical)


INVESTIGATION