Aller au contenu principal

Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար


Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար


«Օսկար» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (անգլ.՝ Academy Award for Best Supporting Actress, պաշտ. անգլ.՝ Performance by an Actress in a Supporting Role), Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակ, որը հանձնվում է ամեն տարի՝ սկսած 1937 թվականից։ Մրցանակին առաջադրվածները (հինգից ոչ ավել) ներկայացվում են ակադեմիայի անդամների կողմից գաղտնի քվեարկության միջոցով։ Հաղթողները որոշվում են ակադեմիայի բոլոր այն անդամների կողմից, որոնք ակտիվ են և ցմահ նշանակված այդ պաշտոնին։

2015 թվականին երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակը ստացել է Պատրիսիա Արքեթը, ով կատարել է Օլիվիա Էվանսի դերը «Պատանեկություն» ֆիլմում։

Պատմություն

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվակարգում մրցանակը շնորհվում է 1937 թվականից, ավելի վաղ՝ երկրորդ պլանի դերասանուհիները հավասարապես մասնակցում էին մրցությանը գլխավոր դերակատարների հետ։

Մինչև Օսկարի տասնվեցերորդ մրցանակաբաշխությունը հաղթողներին շնորհվում էր ոչ թե «Օսկարի» արձանիկը, այլ մի տախտակ, որի վրա փոքրացված տարբերակով պատկերված էր արձանիկը։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար շնորհվող առանձին մրցանակի առաջին դափնեկիրը եղել է Գեյլ Սոնդերհարդը, ով այդ մրցանակին է արժանացել «Անբախտ Էնթոնի» ֆիլմում կատարած դերի համար։ «Օսկարի» վերջին մրցանակաբաշխությանը այս անվանակարգի հաղթող է ճանաչվել Պատրիսիա Արթեքը, ով կատարել է Օլիվիա Էվանսի դերը «Պատանեկություն» ֆիլմում։

Մրցանակակիրներ և առաջադրվածներ

Ստորև ներկայացված ցանկում նշված են առաջադրված և հաղթած մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ՝ համապատասխան Academy Awards Database–ի տվյալների, որոնք խմբավորված են մրցանակաբաշխություններով (տարիներով) և տասնամյակներով։ Աղյուսակում ներառված են բոլոր դերասանուհիների և ֆիլմերում կատարած դերերի անվանումները, որոնց համար նրանք արժանացել են այս մրցանակին։

Յուրաքանչյուր տարվա հաղթողները ցանկում առաջինն են, առանձնացված են ոսկեգույն ֆոնի վրա կիսաթավ տառատեսակով։ Առաջադրվածների ցանկից ձախ ներկայացված են մրցանակակիրների լուսանկարները։

1937—1940

1941—1950

1951—1960

1961—1970

1971—1980

1981—1990

1991—2000

2001—2010

2011—2016

Ռեկորդներ և նվաճումներ

Բազմակի մրցանակակիրներ

«Օսկարի» երկրորդ պլանի լավագույն դերասան մրցանակին երկու անգամ արժանացած դերասանուհիներն են․

  1. Շելի Ուինթերս (1960, 1966)
  2. Դայան Ուիսթ (1987, 1995)

Բազմակի առաջադրվածներ

Թելմա Ռիթերին պատկանում այս կատեգորիայի ռեկորդը՝ առանց հաղթանակների առաջադրումների քանակով (6), որոնցից 4–ի միջև տարբերությունը եղել է մեկ տարի;

Աղյուսակներում ոսկեգույն երանգով նշված են հաղթանակաների տարեթվերը․

«Օսկարի» մրցանակակիրներ գլխավոր և երկրորդ պլանի դերի համար

Վեց մարդ, ովքեր «Օսկար» են ստացել երկրորդ պլանի դերի համար, ճանաչվել են նաև լավագույն դերասանուհի՝ գլխավոր դերի կատարման համար․

  1. Հելեն Հեյս (1932)
  2. Ինգրիդ Բերգման (1945, 1957)
  3. Մեգի Սմիթ (1970)
  4. Մերիլ Սթրիփ (1983, 2012)
  5. Ջեսիկա Լենգ (1995)
  6. Քեյթ Բլանշետ (2014)

Կրկնակի առաջադրվածներ

Ութ դերասանուհիներ առաջադրվել են «Օսկարի» միևնույն տարում երկրորդ պլանի և գլխավոր դերի կատարման համար․

  1. Ֆեյ Բեյնթեր (1939)
  2. Թերեզա Ռայթ (1943)
  3. Ջեսիկա Լենգ (1983)
  4. Սիգուրնի Ուիվեր (1989)
  5. Հոլի Հանթեր (1994)
  6. Էմմա Թոմփսոն (1994)
  7. Ջուլիանա Մուր (2003)
  8. Քեյթ Բլանշետ (2008)

Այլ նվաճումներ

Ֆիլմը, որը ամենից շատ է առաջադրվել «Օսկարի» երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (նշված է տարեթիվը, թե երբ է ֆիլմը առաջադրվել).

  • Թոմ Ջոնս (1964)՝ 3 անվանակարգ։

Ամենատարեց մրցանակակիր.

  • Փեգի Էշքրոֆթ (1985)՝ 77 տարեկան;

Ամենատարեց առաջադրված.

  • Գլորիա Ստյուարտ (1998)՝ 87 տարեկան։

Ամենաերիտասարդ մրցանակակիր.

  • Թաթում Օ’Նիլ (1974)՝ 10 տարեկան։

Ամենաերիտասարդ առաջադրված.

  • Թաթում Օ’Նիլ (1974)՝ 10 տարեկան։

Առաջին սևամորթ դերասանուհին, որն արժանացել է «Օսկարի» 1940 թվականին երկրորդ պլանի լավագույն դերի համար, դարձել է Հեթի Մաքդենիելը, որը երկրորդական դեր է տարել «Քամուց քշվածները» (1939) ֆիլմում։ Նա նաև առաջին առաջադրվողն էր այդ դերի համար։

Ծանոթագրություններ

Տես նաև

  • Օսկար լավագույն դերասանի համար
  • Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար
  • Օսկար լավագույն դերասանուհու համար
  • Օսկարի ռեկորդների ցանկ
Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • Բոլոր առաջադրվածների և մրցանակակիրների տվյալները(անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար by Wikipedia (Historical)


PEUGEOT 205