Aller au contenu principal

Ջոն Լե Կարրե


Ջոն Լե Կարրե


Ջոն լե Կարրե (անգլ.՝ John le Carré, իսկական անունը անգլ.՝ David John Moore Cornwell, հոկտեմբերի 19, 1931(1931-10-19)[…], Պուլ, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 12, 2020(2020-12-12), Տրուրո, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, հայտնի է իր լրտեսական վեպերով։

Կենսագրություն

Ջոն լե Կարրեն ծնվել է 1931 թ. հոկտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի Դորսեթ կոմսության Պուլ քաղաքում։ 1948 թ. նա մեկնում է Շվեյցարիա, որտեղ ուսանում է Բեռնի համալսարանում, ապա զինվորական ծառայության անցնում Ավստրիայում գտնվող բրիտանական հետախուզական կորպուսում։ Զինվորական ծառայությունից հետո ուսանում է Օքսֆորդի համալսարանում, որն ավարտում է 1956 թվականին և անցնում աշխատանքի էտոն քոլեջում։ Նա այնտեղ դասավանդում է ֆրանսերեն և գերմաներեն լեզուներ։ 1958 թ. հիմնական աշխատանքի է անցնում բրիտանական ՄԻ–5 հակահետախուզական ծառայությունում, որի հետ նա սկսել էր համագործակցել դեռևս համալսարանական տարիներից։ 1959 թ. աշխատանքի է անցնում բրիտանական ՄԻ-6 հետախուզական ծառայությունում։ Նա դիվանագիտական ծառայողի անվան տակ լրտեսական գործունեություն է ծավալում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Թոշակի անցնելուց հետո, որոշ ժամանակ բնակություն է հաստատում Հունաստանում, ապա վերադառնում Անգլիա։

Մատենագիտություն

  • 1961 - «Զանգ հանգուցյալին» (Call for the Dead)
  • 1962 - «Սպանություն ջենթլմենյան ձևով» (A Murder of Quality)
  • 1963 - «Լրտեսը, որը եկել էր սառնամանիքից» (The Spy Who Came in from the Cold)
  • 1965 - «Պատերազմ հայլիներից անդին» (The Looking-Glass War)
  • 1968 - «Գերմանական մի փոքրիկ քաղաքում» (A Small Town in Germany)
  • 1971 - «Միամիտ և զգացմունքային սիրահարը» (The Naïve & Sentimental)
  • 1974 - «Լրտես, դուրս կորիր» (Tinker, Tailor, Soldier, Spy)
  • 1977 - «Մեծապատիվ դպրոցականը» (The Honourable Schoolboy)
  • 1979 - «Սմայլիի խումբը» (Smiley’s People)
  • 1983 - «Փոքրիկ թմբուկահարուհին» (The Little Drummer Girl)
  • 1986 - «Կատարյալ լրտեսը» (A Perfect Spy)
  • 1989 - «Ռուսական տունը» (The Russia House)
  • 1991 - «Գաղտնի ուխտավորը» (The Secret Pilgrim)
  • 1993 - «Գիշերային ադմինիստրատորը» (The Night Manager)
  • 1995 - «Մեր խաղը» (Our Game)
  • 1996 - «Դերձակը Պանամայից» (The Tailor of Panama)
  • 1999 - «Սինգլ և Սինգլ» (Single & Single)
  • 2001 - «Նվիրված այգեպանը» (The Constant Gardener)
  • 2003 - «Հավատարիմ ընկերները» (Absolute Friends)
  • 2006 - «Խոստովանության երգը» (The Mission Song)
  • 2008 - «Առանձնապես վտանգավոր է» (А Most Wanted Man)
  • 2008 - «Այնպիսի դավաճան է ինչպես և մենք» (Our Kind of Traitor)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Ջոն լե Կարրեի պաշտոնական կայքէջ (անգլ.)
  • Ջոն լե Կարրեն IMDB-ի էջում (անգլ.)


Text submitted to CC-BY-SA license. Source: Ջոն Լե Կարրե by Wikipedia (Historical)