Aller au contenu principal

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998


ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998


1998 թ. փետրվարի 1-ից մինչև 15-ը ԱՄՆ-ում 14-րդ անգամ անցկացվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնությունը. սա չորրորդ մրցաշարն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Հանդիպումները տեղի ունեցան Լոս Անջելես, Օքլենդ և Մայամի քաղաքներում։ Մրցաշարի ձևաչափը փոփոխություն կրեց` դառնալով որոշակիորեն անհամաչափ։ Այժմ երեքական թիմերից կազմված երկու խմբերի հաղթողները և չորս թիմերից կազմված խմբի հաղթողն ու երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականը պայքարը շարունակում էին կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 1999 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Կրկին մրցաշարին հրավիրվեց հյուր-թիմ, որը կրկին հանդիսացավ Բրազիլիան։

Որակավորում

Մասնակիցներ

Մրցավայրեր

Մրցաշարի ընթացքը

Խմբային փուլ

Չորս մասնակիցներից բաղկացած A խմբում ֆավորիտ էր համարվում մրցաշարին հրավիրված Բրազիլիայի հավաքականը։ Սակայն բրազիլացիները չկարողացան հաղթել խմբում և զբաղեցրեցին ընդամենը երկրորդ անցումային տեղը։ Առաջին տեղը գրավեց Ճամայկան, որը բրազիլացիների հետ խաղացած գոլազուրկ ոչ ոքիից հետո կարողացավ երկու օրվա ընթացքում երկու հաղթանակ տանել՝ նախ Գվատեմալայի նկատմամբ 3։2 հաշվով, ապա հետաձգված խաղում Սալվադորի նկատմամբ 2։0 հաշվով։

B խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Մեքսիկայի ազգային թիմը։ Այս խմբում ընդգրկված Տրինիդադ և Տոբագոյի ու Հոնդուրասի հավաքականները դուրս մնացին հետագա պայքարից։

Խմբային փուլում գլխավոր անհաջողակի դերը կատարեց C խմբում ընդգրկված Կոստա Ռիկան։ Առաջին խաղում ջախջախիչ պարտության մատնելով Կուբային 7։2 հաշվով՝ կոստառիկացիներին Միացյալ Նահանգների հետ խաղում բավարար էր ոչ ոքի խաղալ, որովհետև ամերիկացիները կուբացիների նկատմամբ առավելության էին հասել փոքր-ինչ համեստ՝ 3։0 հաշվով։ Սակայն վճռորոշ խաղում Կոստա Ռիկան պարտվեց 1։2 հաշվով՝ Միացյալ Նահանգներին թողնելով փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Փլեյ-օֆֆ

Կիսաեզրափակչի առաջին զույգը, ինչպես ոսկե գավաթի նախորդ խաղարկությունում, կազմեցին Բրազիլիայի և Միացյալ Նահանգների հավաքականները։ Ամերիկացիները կարողացան ռևանշի հասնել և նվազագույն՝ 1։0 հաշվով կարողացավ առավելության հասնել։ Կիսաեզրափակչի մյուս զույգում Մեքսիկայի հավաքականը հավաքականը միայն լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ կարողացան առավելության հասնել Ճամայկայի նկատմամբ։ Կիսաեզրափակչում պարտված Բրազիլիայի և Ճամայկայի ազգային թիմերը մրցաշարի շրջանակներում երկրորդ անգամ հանդիպեցին երրորդ տեղի համար մրցապայքարում. բրազիլացիները հաղթեցին 1։0 հաշվով և նվաճեցին բրոնզե մեդալներ։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկություններում երկրորդ անգամ եզրափակչում հանդիպեցին Մեքսիկայի և Միացյալ Նահանգների հավաքականները։ Հանդիպումն անցկացավ լարված պայքարում և ավարտվեց մեքսիկացիների նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակով, որը Մեքսիկային բերեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի վեցերորդ տիտղոսը և մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ երրորդ անընդմեջ «ոսկե գավաթը»։ Քանի որ Մեքսիկան մասնակցելու էր 1999 թ. կոնֆեդերացիաների գավաթին որպես կազմակերպիչ երկիր, այդ մրցաշարին հրավեր ստացավ նաև փոխչեմպիոնը՝ Միացյալ Նահանգների ազգային թիմը։

Հանդիպումներ

Խմբային փուլ

Խումբ A

Հանդիպումների արդյունքները






Խումբ B

Հանդիպումների արդյունքները



Խումբ C

Հանդիպումների արդյունքները



Փլեյ-օֆֆ

Կիսաեզրափակիչ հանդիպումներ


Հանդիպում 3-րդ տեղի համար

Եզրափակիչ

Collection James Bond 007

Գոլերի հեղինակները

Մրցանակներ և նվաճումներ

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը դարպասապահ Քեյսի Կելերը։ Մրցաշարի լավագույն ռմբարկուին տրվող «ոսկե խաղակոշիկ» մրցանակը հանձնվեց Լուիս Էռնանդեսին։

Մրցաշարային աղյուսակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2012-03-05 Wayback Machine (անգլ.)
  • 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2012-10-13 Wayback Machine (անգլ.)
  • 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները. worldfootball.net (անգլ.), arquivodosmundiais.com(չաշխատող հղում) (պորտ.)
  • 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի մրցանակները. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք 1 Արխիվացված 2011-08-08 Wayback Machine, 2 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine (անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998 by Wikipedia (Historical)