Aller au contenu principal

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1996 (ընտրական մրցաշար)


ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1996 (ընտրական մրցաշար)


1996 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան մրցաշարի կազմակերպիչ  Միացյալ Նահանգները, ինչպես նաև՝  Մեքսիկան,  Կանադան և մրցաշարին հրավիրված  Բրազիլիան։ Կենտրոնամերիկյան զոնայում ընտրական մրցաշարի դեր կատարեց UNCAF-ի ազգերի գավաթի 1995 թ. խաղարկությունը, իսկ կարիբյան զոնայում՝ կարիբյան գավաթի 1995 թ. խաղարկությունը։

UNCAF-ի ազգերի գավաթ 1995

Մրցաշարի արդյունքներով երեք հավաքականներ՝  Հոնդուրասը,  Գվատեմալան և  Սալվադորը, ձեռք բերեցին 1996 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ուղեգրեր։

Կարիբյան գավաթ 1995

Մրցաշարի արդյունքներով  Տրինիդադ և Տոբագոն ու  Սենթ Վինսենթ և Գրենադինները ձեռք բերեցին 1996 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ուղեգրեր։

Նայիր նաև

  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1996

Արտաքին հղումներ

  • 1995 թ. UNCAF-ի ազգերի գավաթի արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
  • 1995 թ. կարիբյան գավաթի արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
  • 1995 թ. UNCAF-ի ազգերի գավաթի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
  • 1995 թ. կարիբյան գավաթի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)


Text submitted to CC-BY-SA license. Source: ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1996 (ընտրական մրցաշար) by Wikipedia (Historical)