Aller au contenu principal

Արցախի 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ


Արցախի 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ


2015 թվականի մայիսի 3-ին Արցախում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները։ 1991 թվականի անկախությունից հետո սրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվող խորհրդարանական վեցերորդ ընտրություններն են։

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հաղորդած տվյալների համաձայն ընտրողների ընդհանուր թվից՝ 102 034 քաղաքացիներից, 2015 թվականի մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 72 039 մարդ։ Դա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 70.6 %-ը։

33 պատգամավորական տեղը բաժանված էր 22 համամասնական և 11 մեծամասնական տեղի։ Համամասնական 22 տեղի համար պայքարում էին 7 կուսակցություններ՝

  • «Ազատ հայրենիք» կուսակցությունը

Որի համամասնական ցուցակը գլխավորում էր կուսակցության ղեկավար, Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը։

  • «Ազգային վերածնունդ» կուսակցությունը

Որի համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը

  • «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը

Որի համամասնական ցուցակը գլխավորում էր կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

  • «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունը»

Որի ցուցակը ղեկավարում է Հրանտ Մելքումյանը։ Կոմունիստներին աջակցություն էր ցուցաբերում ԼՂՀ պաշտպանության բանակի գեներալ Վյաչեսլավ Հյուսնունցը, որը ցուցակի երկրորդ համարն էր։

  • «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը

Որի ցուցակը գլխավորում էր կուսակցության նախագահ Գարիկ Գրիգորյանը։ Կուսակցությունը ստեղծվել է 2014 թվականի նոյեմբերին և գրանցվել 2015 թվականի հունվարին։

  • «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը

Որի ցուցակը գլխավորում է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը

  • «Շարժում-88» կուսակցությունը

Որի համամասնական ցուցակը գլխավորում էր Արցախի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, 2012 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը։ Կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը համամասնական ցուցակի երկրորդ համարն էր։

Արցախի խորհրդարանական ընտրություններին հրավիրվել ու մասնակցել են 100-ից ավելի միջազգային և 110-ից ավելի տեղական դիտորդներ, չորս տասնյակից ավելի ԶԼՄ-ների 100-ից ավելի ներկայացուցիչներ։ Դիտորդների մեջ կային ՀՀ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Կիպրոսի, Հունգարիայի, Չեխիայի, Բելգիայի, Էստոնիայի, Մեքսիկայի, Զիմբաբվեի, Հարավային Օսիայի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ։ Ֆրանսիացի դիտորդների խումբը ղեկավարում է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը։ Թվիթերում՝ Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի կողմից ստեղծվեց #NKRvote15 հեշթեգը, որով կարելի էր հետևել հիմնականում անգլերեն թարմացումներին։

Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, նշել, որ «չեն ընդունում «ընտրությունների» արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն, և շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը միտված շարունակական խաղաղ բանակցությունների արդյունքները»։

  1. Արտակ Բեգլարյանի անձնական և պաշտոնական կայք, http://beglaryan.info Արխիվացված 2016-01-15 Wayback Machine
  1. https://artsakhpress.am/arm/news/18234/arcakhum-yntanum--en-6-rd--gumarman--khorhrdarani-kazmi-yntrutyunner.html
  1. Արտակ Բեգլարյանի անձնական և պաշտոնական կայք, http://beglaryan.info Արխիվացված 2016-01-15 Wayback Machine

Ըստ վերոնշյալ ցանկերի ու նախնական տվյալների՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի 33 տեղերը կբաշխվեն հետևյալ համամասնությամբ՝

  1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 15 մանդատ (11 համամասնական և 4 մեծամասնական),
  2. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 7 մանդատ (4 համամասնական և 3 մեծամասնական),
  3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 6 մանդատ (4 համամասնական և 2 մեծամասնական),
  4. «Շարժում-88» կուսակցություն – 2 մանդատ (1 համամասնական և 1 մեծամասնական),
  5. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – 1 մանդատ
  • Լեռնային Ղարաբաղի քաղաքականություն
  • ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով Արխիվացված 2010-05-23 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Արցախի 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ by Wikipedia (Historical)


ghbass