Aller au contenu principal

Արտավազիկ եկեղեցի


Արտավազիկ եկեղեցի


Արտավազիկ եկեղեցի, Հայաստանի Արագածոտնի մարզում, Բյուրական գյուղից 1 կմ արևելք գտնցող 7-րդ դարի հայկական եկեղեցի։ Այն հայտնի է նաև Սուրբ Հովհանու, Սուրբ Աստվածածին անուններով։ Պատմական սկզբնաղբյուրներում եկեղեցին չի հիշատակվում, իսկ տեղում չեն պահպանվել վիմագիր արձանագրություններ։ Համաձայն վարկածներից մեկի, եկեղեցին անվանվել է Արտավազիկ նրա կառուցողի` Արտավազդի պատվին։

Արևելքում խաչթևը կիսաշրջանաձև է, մյուսները՝ ուղղանկյուն։ Հյուսիս–արլևելքում անկյունում ունի ոչ մեծ ավանդատուն։ Գմբեթատակ քառակուսին տրոմպների միջոցով փոխանցվել է արտաքուստ ութնիստ թմբուկին։ Արևմուտքում խաչթևի տանիքին 8-րդ դարում ավելացվել է սլացիկ համաչափություններով զանգակատուն։ Մնացած թևերի թաղածածկերը և գմբեթը փլված են։ Եկեղեցին զգալիորեն տուժել է 1840 թվականի ջրհեղեղի ժամանակ։

Հուշարձանի արևելյան կողմում կանգուն է XIII-րդ դարի կոթող–խաչքարը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Բյուրականի Արտավազիկ եկեղեցին՝ «Բաց երկնքի տակ»» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.

Text submitted to CC-BY-SA license. Source: Արտավազիկ եկեղեցի by Wikipedia (Historical)