![Արթուր Ալեքսանյան (Ամարասի Արթուր) Արթուր Ալեքսանյան (Ամարասի Արթուր)](/modules/owlapps_apps/img/nopic.jpg)
Արթուր Արտյուշայի Ալեքսանյան (ռուս.՝ Артур Артюшевич Алексанян, մայիսի 6, 1957, Սովետական միություն, Լեռնային Ղարաբաղ), հայ ռազմական գործիչ։
Արթուր Ալեքսանյանը ծնվել է Խորհրդային միությունում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում՝ բազմազավակ ընտանիքում։
Հաճախել է տեղի թիվ 8 ռուսական դպրոցը։ 13 տարեկանում սկսել է զբաղվել սուսերամարտով և երաժշտությամբ։ Ինքնուրույն սովորել է նվագել հայկական թմբուկ՝ դհոլ, այնուհետև՝ դպրոցի փողային նվագախմբի փոքր թմբուկը։ Այդ ժամանակից ի վեր մասնակցել է դպրոցի ու քաղաքի բոլոր տոնակատարություններին ու համերգներին։
1977 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, որտեղ մինչև 1979 թվականը ծառայել է տանկային ուժերում որպես տանկի վարորդի մեխանիկ։ Անբասիր ծառայության, գերազանց մարտական պատրաստության համար ստացել է ավագ սերժանտի կոչում՝ մեխանիկ-վարորդ մասնագիտությամբ, ապա նշանակվել վաշտի ավագ։
Բանակում ծառայելուց հետո, վերադառնալով Ստեփանակերտ, դարձել է Կոշիկի գործարանի ակումբի գեղարվեստական ղեկավար, այնուհետև` Ստեփանակերտ քաղաքի Մշակույթի տան վոկալ ինստրումենտալ անսամբլի երաժիշտ։ 1982 թվականին եղել է Ղարաբաղի Պետէստրադայի նվագախմբի երաժիշտ-թմբկահարը և այնտեղ աշխատել մինչև Ղարաբաղյան շարժման սկիզբը։
1997 թվականին միացել է ընդհատակյա կազմակերպության, որը ղեկավարում էր Արկադի Կարապետյանը։ Կազմակերպության գործունեության նպատակը ստորագրահավաք իրականացնելն էր՝ Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու համար։ Թողել է աշխատանքը և ամբողջովին նվիրվել հայրենի երկրի հեղափոխական շարժմանը։
Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից եղել է նրա ակտիվ մասնակիցների և կազմակերպիչների շարքերում։
«Ամարասում» իր գործունեության կարևորագույն նպատակն է եղել «Միացում» ընդհատակյա քաղաքական շտաբի (սպայակույտի) որոշումների կյանքի կոչումը, ներառյալ հետևյալ գործողությունները.
«Ամարաս» բարեգործական միության նախագահ Բորիս Դադամյանը և Արթուր Ալեքսանյանը ենթարկվել են մշտական հետապնդումների ԽՄ ՆԳ և Ազգային անվտանգության մարմինների կողմից։ Այնուհանդերձ, այս ամենը չի կոտրել նրանց մարտական ոգին և Ալեքսանյանը շարունակել է զենք ու զինամթերք մատակարարել՝ օդային ճանապարհով դրանք տեղափոխելով Լեռնային Ղարաբաղի շրջաններ և Շահումյանի շրջան՝ գաղտնի փոխաբեռնման բազաների միջոցով։
Ա․ Ալեքսանյանը՝ որպես Ղարաբաղի ներկայացուցիչ Վազգեն Սարգսյանի ու «Մուշ» ջոկատի առաջնորդ Վոժդ Միշայի հետ զբաղվել է Հայաստանի անվերահսկելի մեկուսի զինված ջոկատների միավորմամբ, որոնց մի մասը Արցախին օգնելու պատրվակով զբաղվում էր շորթումով և կողոպուտով։ Ստեղծվել է «Մուշ» (Միացյալ ուժերի շտաբ) միավորված զինված ջոկատների շտաբը (սպայակույտը), որտեղ Ա․ Ալեքսանյանը զբաղվել է Ղարաբաղին վերաբերող հարցերով։ Հետագայում այն վերակազմավորվել է «Երկրապահ» Կամավորական միության, որտեղ Ալեքսանյանը ընտրվել է փոխնագահ։
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն ստեղծվել է ՀՀ Պաշտպանության պետական կոմիտե։ 1991 թ. մարտին Ա. Ալեքսանյանը նշանակվել է Կոմիտեի Գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ տնտեսական և մատակարարման հարցերով։
Կարճ ժամանակահատվածում ձևավորել է տնտեսական և մատակարարման բաժին` կազմված պրոֆեսիոնալ սպաներից, որոնք կոմիտեին էին միացել Խորհրդային Բանակից, նաև ամբողջ Հայաստանում՝ Պաշտպանության կոմիտեի թիկունքային ապահովման համակարգ (կառուցվածք)։
Այդ ժամանակից սկսած ՀՀ, ԼՂՀ և Շահումյանի շրջանի Պետական Պաշտպանության Կոմիտեի Գլխավոր շտաբում գրանցված ինքնապաշտպանության ջոկատները կենտրոնացված կերպով և ժամանակին ապահովվել են նյութատեխնիկական և ռազմական միջոցներով։
Շուշիի գրավման նախօրյակին, թողնելով պաշտոնը, կամավոր մեկնել է Ղարաբաղ և Յուրա Հովհաննիսյանի մոտ նշանակվել Ստեփանակերտ քաղաքի պաշտպանության բնագիծ 26-ի ստորաբաժանման հրամանատարի տեղակալ։
Կարճ ժամանակում Ա․ Ալեքսանյանին հաջողվել է կազմակերպել թիկունքային տնտեսություն, կառուցել պաշտպանողական շինություններ ողջ պարագծով` Քեսալարից մինչև Արմենավան, ինչպես նաև՝ դաշտային հիվանդանոց, ճաշարան և, ամենագլխավորը, ճանապարհային հաղորդակցման ուղիներ։ Շուշի քաղաքի ազատագրումից հետո Լաչինի ուղղության հրամանատար Սեյրան Օհանյանի հրամանով գլխավորել է Զառուսլու, Լիսագոր բնակավայրերի և Բերդաձորի երեք գյուղերի ազատագրման գործողությունը` ապահովելով հարձակման և ամբողջ շրջանի ազատագրման համար նպաստավոր պայմաններ։
Մարտակերտ քաղաքի և Շահումյանի շրջանի անկումից հետո, հակառակորդը սկսել է լիամասշտաբ առաջխաղացում Հաթերքի կիրճի ուղղությամբ՝ հղի անխուսափելի հետևանքներով և ռազմական գործողությունների հետագա բարդացմամբ։ Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով Ալեքսանյանը մեկնել է Հաթերքի կիրճ և նոր շտաբ կազմավորել խուճապի մատնված և անղեկավարելի դարձած տեղական ջոկատներից։
Ադրբեջանական կողմի հետ հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, փոքր-ինչ ապաքինված, շարունակել է գործունեությունն արդեն Հայաստանում։
Կազմավորել է հատուկ նշանակության մարտական ստորաբաժանումների նոր կառուցվածքը` «Կարմիր բերետներ 5165» անվանումով։
ՀՄՍՎ գործունեության ընթացքում իրականացվել են տասնյակ հատուկ մարտական առաջադրանքներ՝ ՀՀ և ԼՂՀ պետական սահմանների անվտանգության կազմակերպում, պետական կարևորություն ունեցող հաղորդակցության ուղիների` երկաթուղու, գազատար խողովակագծի, ԷՀԳ ԱԷԿ, ճանապարհների անխափան աշխատանքի ապահովման իրականացում, ինչպես նաև՝ ՀՀ ՊՆ ստորաբաժանումների մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու հետ կապված խնդիրների լուծում։
Հատուկ Մարտական Ստորաբաժանման սպայական կազմն ու զինծառայողներն իրենց մասնագիտական հմտությունների շնորհիվ բարձր են պահել ստորաբաժանման պատիվը, անթերի իրականացրել առաջադրանքները։ Շուրջ 14 տարի ռազմական այդ կառույցը պատրաստել է բացառիկ մասնագետներ և սպայական կազմ, կրթել ու զորացրել է հազարավոր զինծառայողների, ովքեր ի վիճակի են եղել փոքր կազմով և նվազագույն սպառազինությամբ արդյունավետ կերպով կատարել պաշտպանության, պահպանության և անվտանգության ապահովման ցանկացած առաջադրանք։
Ստորաբաժանումն իր գործունեությունն իրականացրել է մինչև 2007 թվականը և այնուհետև, անհայտ պատճառներով, լուծարվել։ Հարյուրավոր սպաներ և մասնագետներ տեղափոխվել են այլ համակարգեր, մնացել անգործ կամ լքել հայրենիքը։
Պաշտոնաթողությունից հետո Ա. Ալեքսանյանը, առանց քաղաքացիական մասնագիտության, սկսել է յուրացնել նոր, քաղաքացիական դերը։ Շտապ սովորելով շինարարություն և հարակից այլ մասնագիտացումներ, 2006 թվականին Ալեքսանյանը հիմնել է ճանապարհաշինական ընկերություն՝ «Ամարասշինը»։
Տասնյակ տներ է կառուցել Վահագնի ավանում և շուրջ 300 կմ գրունտային ճանապարհներ Հայաստանում և Արցախում։ Ստեղծել է հեղափոխական նոր տեխնոլոգիա՝ հիմնված գերմանաավստրիական սարքավորումների վրա։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou