Aller au contenu principal

Շաքիլ Օ'Նիլ


Շաքիլ Օ'Նիլ


Շաքիլ Ռաշոն Օ'Նիլ (անգլ.՝ Shaquille Rashaun O'Neal, մարտի 6, 1972(1972-03-06), Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), հայտնի նաև Շաք (Shaq) մականվամբ, ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Կշռելով 147 կգ և ունենալով 216 սմ հասակ, Օ'Նիլը համարվել է NBA-ի ամենածանրքաշային բասկետբոլիստներից և լիգայի պատմության մեծագույն կենտրոնականներից մեկը։ 19 տարվա մարզական կարիերայի ընթացքում չորս անգամ նվաճել է NBA-ի չեմպիոնական տիտղոսը։

Պրոֆեսիոնալ կարիերան

Լուիզիանայի նահանգային համալսարանի կարիերայից հետո Օ'Նիլը մուտք է գործում NBA-ի 1992 թվականի դրաֆթ` ընտրվելով «Օռլանդո Մեջիքի» կողմից` 1-ին ընտրության իրավունքով։ Օ'Նիլը շատ արագ կերպով դառնում է լիգայի լավագույն կենտրոնականներց մեկը։ 1992-93 մրցաշրջանում հաղթում է «Տարվա նորեկ» (Rookie of the Year) մրցանակը։ Այնուհետև իր թիմին հասցնում է 1995 թվականի փլեյ-օֆֆ։ «Մեջիքում» 4 տարի հանդես գալուց հետո Օ'Նիլը տեղափոխվում է «Լոս Անջելես Լեյքերս», որի կազմում ունենում է հաջողված կարիերա՝ հաջորդաբար հաղթելով NBA-ի գավաթը 2000, 2001 և 2002 թվականներին (ամեն անգամ ստանալով գերեզրափակչի ամենաարժեքավոր բասկետբոլիստի կոչումը)։ Այնուհետև իր և Կոբի Բրայանտի միջև առաջացած որոշակի տարաձայնությունների պատճառով Օ'Նիլը 2004 թ.-ին տեղափոխվում է «Մայամի Հիթ»։ «Հիթի» կազմում Օ'Նիլը 2006 թ.-ին հաղթում է իր թվով չորրորդ NBA-ի գավաթը։ 2007-2008 մրցաշարի միջնամասում Օ'Նիլը տեղափոխվում է «Ֆինիքս Սանս»։ Մրցաշրջանից ավարտից հետո նոր պայմանագիր կնքում է Լեբրոն Ջեյմսի «Կլիվլենդ Կավալիերսի» հետ։ 2010–2011 մրցաշրջանն անցկացնելով «Բոստոն Սելտիքսի» կազմում՝ Օ'Նիլը վերջնականապես անցնում է թոշակի։

Ֆիլմագրություն

  • Ազարտային խաղ (1994)
  • Կազաամ (1996)
  • Գուդ բուրգեր (1997)
  • Պողպատ (1997)
  • Նա լավ է խաղում (1998)
  • Հիանալի օր Հիփ հոփում (1998)
  • Ուոշը (2001)
  • Ֆրեդդին (2001)
  • Մայրամուտից հետո (2004)
  • Շատ սարսափելի կինո 4 (2006)
  • Տնային նապաստակը (2008)
  • Ջեք և Ջիլ (2011)

Տես նաև

  • 1000 և ավելի խաղի մասնակցած NBA բասկետբոլիստների ցանկ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • NBA.com էջ
  • Շաքիլ Օ'Նիլ - IMDb էջ
Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Շաքիլ Օ'Նիլ by Wikipedia (Historical)


INVESTIGATION