Aller au contenu principal

Վել Քիլմեր


Վել Քիլմեր


Վիլ Էդվարդ Քիլմեր (անգլ.՝ Val Edward Kilmer, դեկտեմբերի 31, 1959(1959-12-31)[…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Կենսագրություն

Վել Քիլմերը ծնվել է Լոս Անջելեսում, Գլեդիս և Յուդջին Քիլմերների երեք որդիներից երկրորդը։ Հայրը աերոկոսմիկական սարքավորումների մատակարար և մասնավոր շինարարական աշխատանքների կազմակերպիչ է։ Նրա նախնիների մեջ կային շվեդներ, գերմանացիներ, մոնղոլներ, շոտլանդացիներ, իռլանդացիներ և հնդկացիներ։ Քիլմերը մեծացել է Սան Ֆեռնանդոյի հովիտում իր երկու եղբայրների հետ, մեծը՝ Մարկոն և փոքրը՝ Ուեսլին, սակայն նա ասում էր, որ երբ երեխա էր և մեծացավ Կալիֆորնիայում, նա չէր ուզում այնտեղ ապրել։ Ավարտել է միջնակարգ դպրոցը՝ Չատսվորտը, որտեղ նրա համադասարանցիներն են եղել Քևին Սփեյսին և Մեր Ուինինգեմը, Հոլիվուդյան դպրոցը՝ նույնպես։ 17 տարեկան հասակում եղել է դրամատիկական արվեստի դպրոցիաշակերտ։ Նրա եղբայր Ուեսլին մահացավ երիտասարդ հասակում, ընկնավորության նոպայից՝ լողավազանում։

Կարիերա

1980-ական թվականներ

Իր կարիերիայի սկիզբը Քիլմերը կարող է հաշվել 1981 թվականից, երբ նա սկսեց հանդես գալ թատրոնում։ Ֆիլմում առաջին անգամ հայտնվեց 1984 թվականին Ցուկեր-Աբրահամս-Ցուկեր ռեժիսորների «Միանգամայն գաղտնի» կատակերգությունում։ 1986 թվականին Քիլմերը խաղաց «Լավագույն հրաձիգը» մարտաֆիլմում, հավաքվեց 345 միլիոն դոլար համաշխարհային վարձույթում, որի գլխավոր դերում նկարահանվել է Թոմ Կռուզը։ Հաջորդ դերը Ուիլոյ հեքիաթ ֆիլմում էր, նկարահանումների ժամանակ նա ծանոթացավ ապագա կնոջ հետ՝ Ջոանն Ուոլիի հետ, ով անգլիացի դերասանուհի էր։ Քիլմերը խաղացել է նաև Վունդերկինդ տղայի դերը 1985 թվականին, Մարտա Կուլիջի «Իսկական հանճար» ֆիլմում։ 1980-ական թվականներին նա էլի խաղաց ֆիլմերում՝ «Բելի Կիդ», «Սպանիր ինձ նորից», «Մարդ, որը կոտրեց հազարավոր շղթաներ» և «Սպանություն Մորգ փողոցում»։

1990-ական թվականներ

1990-ական թվականներին Վել Քիլմերի կարիերան ակտիվացավ։ Նրա՝ այս ժամանակների ամենահայտնի դերը նա խաղաց 1991 թվականին ռեժիսոր Օլիվեր Սթոունի կողմից նկարահանված «Դորզ» ֆիլմ-կենսագրության մեջ, որտեղ նա մարմնավորեց ամերիկացի Ջիմ Մորիսոնին, ով եղել է ամերիկացի երգիչ և The Doors խմբի մեներգիչ։ Ֆիլմում նա ինքն էր երգում, ոչ թե ձայնագրություն էր միացված։ Այս ֆիլմի նկարահանումների ժամանակ Վելը կոտրեց ձեռքը՝ բեմից թռնելով դահլիճ, այդ ժամանակվանից նրա մոտ կա ձախ ձեռքի արմունկի աննռրմալ հաստացում։ Եվս մեկ կինոնկար, որում նա նկարահանվել է, 1995 թվականի բլոգբաստերն է՝ «Ընդմիշտ Բեթմեն», որի ռեժիսորը դարձավ Ջոել Շյումախերը։ Նրանում Վել Քիլմերը խաղացել է միլիոնատեր Բրյուս Ուեինայի կերպարը՝ առավել հայտնի որպես սուպերհերոս Բեթմեն։ Չի կարելի չնշել 1995 թվականի մեծ էկրան դուրս եկած Մայքլ Մանի «Ընդհարում» թրիլլերը, որում Քիլմերը հեռուստադիտողի առջև հանդես եկավ հանցագործ Քրիս Շիխերլիսի դերում։ Տվյալ կերպարի համար Վել Քիլմերը արժանացել է այնպիսի մրցանակների, ինչպիսիք են 1996 թվականի «Սատուրն» մրցանակը և 1996 թվականի MTV Movie Awards՝ ամենացանկալի տղամարդը մրցանակը։

2000-ական թվականներ

2000 թվականներին Քիլմերը սկսեց նկարահանվել հիմնականում ֆանտաստիկ ֆիլմերում և մարտաֆիլմում։ Այդ ֆիլմերի թվին են պատկանում այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Կարմիր մոլորակը», «Պոլլոկ», «Սոլտոնի ծովը», «Ալեքսանդր», «Խելքի որսորդները», «հրաժեշտի համբույր», «Դեժավյու», «Մոսկվա-զրո», «Ճանապարհների ասպետը», «Ունես երազանքներ, կլինեն և ճանապարհորդություններ», «Հանցագործը», «Գոլորշով փորձարկում» և ուրիշները։ Ինչպես նաև 2006 թվականին մասնակցություն է ունեցել «Տասը պատվիրանները» մյուզիքլում։

2010-ական թվականներ

2010 թվականին Վել Քիլմերը խաղաց «Սուպեր Մակգրուբեր» կատակերգությունում։ Ինչպես նաև 2011 թվականին նա աչքի ընկավ «Օգոստոսի 5 օրերը» մարտաֆիլմում, որը նվիրված էր 2008 թվականի օգոստոսին հարավային Օսիայում տեղի ունեցած զինված կոնֆլիկտին։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Վել Քիլմեր by Wikipedia (Historical)