Aller au contenu principal

Ալլա Վարդանյան


Ալլա Վարդանյան


Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալլա Վազգենի Վարդանյան (հունվարի 16, 1959(1959-01-16), Պոտսդամ, Արևելյան Գերմանիա), Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։

Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանի կինը։

Կենսագրություն

Ծնվել է 1959 թվականի հունվարի 6-ին, Գերմանիայի Պոտսդամ քաղաքում։ 1976 թվականին ավարտել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դերասանական ստուդիա՝ Խորեն Աբրահամյանի կուրս։

1981 թվականից աշխատում է նույն թատրոնում՝ որպես դերասանուհի։ Խաղացած դերերից են՝

  • Հասմիկ՝ «Հացավան»
  • Մագդա՝ «Իմ տունը քո տունը չէ»
  • Սոֆի՝ «Մեծապատիվ մուրացկաններ»
  • Հասմիկ՝ «Խաչմերուկ»
  • Բլանշ՝ «Ջոն արքա»
  • Սյուզան՝ «Ութ սիրագորով կանայք»
  • Աննա՝ «Կինն անձրևից հետո»
  • Ամելիա՝ «Բեռնարդա Ալբայի տունը»
  • Ջեյն՝ «Սեր, փող, սատանա»
  • Ցուպավինա՝ «Գայլեր և ոչխարներ»
  • Անուշ՝ «Անվերադարձ ապագա»
  • Արուս՝ «Իմ ծաղկած դեղձենի»
  • Լեոկադիա՝ «Գոյա»
  • Օլիմպիա՝ «Արշակ թագավոր»
  • Կոնստանս՝ «Ջոն արքա» և այլն։

Երկար տարիներ Հայաստանի Ազգային հեռուստաընկերությամբ վարել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը։

Ֆիլմագրություն

Պարգևներ

  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2003
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2009)

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ալլա Վարդանյան by Wikipedia (Historical)