Aller au contenu principal

Ջալիլ Օկաֆոր


Ջալիլ Օկաֆոր


Ջալիլ Օկաֆոր (անգլ.՝ Jahlil Okafor, ծնվ.՝ դեկտեմբերի 15, 1995), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբում։

Ծնվել է Չիկագո քաղաքում։ Հաճախելով տեղի Ուիթնի Յանգի ավագ դպրոցում, բազմաթիվ անգամներ ընդգրկվել է խորհրդանշական հավաքականներում և արժանացել մի շարք անհատական մրցանակների, մասնավորապես՝ մի քանի առիթով ճանաչվել տարվա լավագույն ավագ դպրոցի բասկետբոլիստ («McDonalds», «USA Today» և «Parade» վարկածներով)։ Դեռ դպրոցական տարիներից ընդգրկվել է համազգային բազմաթիվ վարկանիշային ցանկերում։ Դպրոցական կարիերան ամփոփելուց հետո ընդունել է Դյուկի համալսարանի մարզական կրթաթոշակի ծրագիրը և համալսարանային առաջնությունում մեկ ուսումնական տարի (2014-15) ներկայացրել «Բլու Դևիլս» թիմը։ Համալսարանում արժանացել է USBWA վարկածով տարվա համազգային առաջինկուրսեցու և ACC տարվա բասկետբոլիստի կոչումներին, ընդգրկվել մի շարք խորհրդանշական հավաքականներում, ինչպես նաև Տղամարդկանց բասկետբոլի առաջին դիվիզիայում նվաճել NCAA չեմպիոնական տիտղոսը (2015)։ Հաջող ուսանողական մրցաշրջանից հետո հայտարերել է դրաֆթի մասնակցության մասին։ Ընտրվել է NBA-ի 2015 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 3-րդ ընտրությամբ՝ «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբի կողմից։

«Վաշինգտոն Վիզարդս» ակումբի կենտրոնական և 2004 թվականի համալսարանային չեմպիոն Էմեկա Օկաֆորի հեռավոր զարմիկն է։

Բազմաթիվ առիթներով ընդգրկվել է նաև ԱՄՆ բասկետբոլի ազգային երիտասարդական հավաքականներում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Էջը draftexpress.com կայքում(անգլ.)
  • Էջը ESPN.com կայքում(անգլ.)
  • Էջը Միացյալ Նահանգների բասկետբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2013-06-22 Wayback Machine(անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Ջալիլ Օկաֆոր by Wikipedia (Historical)