![Մուլան 2 Մուլան 2](/modules/owlapps_apps/img/errorimg.png)
«Մուլան 2» (անգլ.՝ Mulan 2), լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ թողարկված 2004 թվականին Walt Disney Pictures-ի կողմից։ «Մուլան» մուլտֆիլմի շարունակությունն է։ Ֆիլմը չէր նախատեսվել կինովարձույթի համար և վիդեոն միանգամից թողարկվեց։
Անցավ ամիս այն բանից հետո, երբ Մուլանը հաղթանակով տուն վերադարձավ։ Գեներալ Լի Շենգը խնդրում է նրա ձեռքը և համաձայնություն ստանում։ Լսելով նրանց նշանադրության մասին՝ Մուշուն ուրախանում է այնքան, մինչև որ նախնիները, որոնց արդեն հասցրել էր ձանձրացնել վիշապի մեծամտությունը, բացատրեցին նրան, որ ամուսնությունից հետո Մուլանը դադարում է լինել նրա խնամակալը, և Մուշուն կորցնում է իր հեղինակությունը և պահապանի իր տեղը։ Ցանկանալով իր տեղը պահել՝ Մուշուն որոշում է կռվեցնել զույգին։ Այդ ժամանակ կայսրը Մուլանին և գեներալ Շենգին խնդրում է ուղեկցել իր 3 աղջիկներ՝ արքայադուստր Մեյին, Տին Տինին և Սուին Կի Հոն թագավորություն, որտեղ վերջիններս պետք է ամուսնանան և պայմանագիր կնքեն Չինաստանի հետ, որպեսզի մոնղոլները չհարձակվեն երկրի վրա։ Եթե դա չարվի 3 օրում, ապա դաշինքը չի գործի։ Որպես պահակ Մուլանը և Շենգը իրենց հետ վերցնում են Յաոյին, Լինգային ու Չյեն-Պոյին։
Արքայադստրերը սիրահարվում են իրենց պահակներին։ Մի անգամ գիշերը զույգերը խախտում են գեներալի հրամանը, որն էր չթողնել ճամբարը, և գնում են գյուղ։ Եվ ամբողջ ճանապարհին դավեր նյութելով Մուշուին հաջողվում է Մուլանին կռվեցնել ամուսնու հետ։ Երբ ճամփորդներն անցնում են ավազակների տարածքով, Մուշուն զղջում է, որ կռվեցրեց զույգերին։ Մուլանը փորձում է հաշտվել Շենգի հետ, բայց ճամփորդներին խանգարում են մոնղոլները, և կռիվ է սկսվում։ Արդյունքում Մուլանը և Շենգը հայտնվում են պարանից կառուցված կամրջի վրա, որում փախչող մոնղոլները կտրում էին պարանները։
Շենգը և Մուլանը հայտնվում են պարանից կախված վիճակում՝ անդունդի գլխին։ Շենգը հասկանում է, որ պարանը նրանց երկուսին չի կարող պահել, բաց է թողնում Մուլանի ձեռքը՝ փրկելով նրա կյանքը, իսկ ինքն ընկնում անդունդը։ Որոշելով, որ իր սիրելին մահացել է, Մուլանը միայնակ գնում է Կի Հոն, որպեսզի փրկի արքայադստերը հաշվարկված ամուսնությունից և կատարելով կայսեր պլանը, ինքն է պատրաստվում ամուսնանալ արքայազններից մեկի հետ։ Շենգը, ով ողջ էր մնացել վայր ընկնելուց հետո, խառնվում է արարողությանը։ Մուշուի օգնությամբ, ով իրեն ձևացրեց Միասնության Ահեղ Ոսկե Վիշապ, Շենգը կարողացավ իրավիճակը կարգավորել։
Մուլանն ամուսնացավ իր սիրելիի հետ, իսկ արքայադստրերը մնացին մարտիկների հետ։ Ամուսնությունից հետո Շենգը միացնում է 2 ընտանիքների տաճարները և Մուշուն պահպանում է իր դիրքը։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou