Aller au contenu principal

Փիթեր Ջեյկոբսոն


Փիթեր Ջեյկոբսոն


Փիթեր Ջեյկոբսոն (անգլ.` Peter S. Jacobson, մարտի 24, 1965(1965-03-24), Չիկագո), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Հաուս» հեռուստասերիալում բժիշկ Քրիս Տաուբի դերի շնորհիվ։

Կենսագրություն

Փիթեր Ջեյկոբսոնը ծնվել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, հայտնի հաղորդավար և մեկնաբան Ուոլտեր Ջեյկոբսոնի ընտանիքում։ 1987 թվականին ավարտել է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաունի անվան համալսարանը իսկ 1991 թվականին Նյու Յորքի հայտնի Ջուլիարադյան երաժշտական դպրոցը։

Կարիերա

Առաջին հայտնի դերը եղել է Լիզա Էդելշտեյնի հետ համատեղ «Ավելի լավ չի լինում» ֆիլմում։ Դերասանները միասին նկարահանվել են նաև «Հաուս» հեռուստասերիալում, որտեղ Փիթերը տարել է պլաստիկ վիրաբույժ Քրիս Տաուբի դերը, ով բժիշկ-դիագնոստ Գրեգորի Հաուսի թիմի անդամ էր սկսած 4-րդ եթերաշրջանից (2007 թվական)։

Նկարահանվել է նաև մի շարք հայտնի ֆիլմերում, որոնցից են՝ «Տրանսֆորմերները», «Ավելի լավ չի լինում», «Մի անգամ Հոլիվուդում» և այլն։

Մրցանակներ

2006 թվականին արժանացել է «ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի» մրցանակին՝ «Բարի գիշեր և հաջողություն» ֆիլմում «Դերասանական լավագույն անսամբլ» անվանակարգում (Ջորջ Քլունիի, Ռոբերտ Դաունի կրտսերի և այլոց հետ համատեղ)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Փիթեր Ջեյկոբսոն (անգլ.) Internet Movie Database կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Փիթեր Ջեյկոբսոն by Wikipedia (Historical)