Aller au contenu principal

Նոնա Պետրոսյան


Նոնա Պետրոսյան


Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նոնա Իվանի Պետրոսյան (սեպտեմբերի 29, 1937(1937-09-29), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 3, 1993(1993-12-03), Երևան, Հայաստան), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։

Կենսագրություն

Նոնա Պետրոսյանը ծնվել է Բաքվում։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ Եղել է Լենինականի Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, այնուհետև՝ խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Աշխատել է նաև Վարդան Աճեմյանի հետ, եղել է ռեժիսորի օգնական։

Մահը

Մահացել է Երևանում` կրծքագեղձի քաղցկեղից։

Ընտանիք

  • Ամուսին` Հենրիխ Սիմոնյան, երաժիշտ
  • Դուստրը՝ Աննա Հենրիխ, երգչուհի
  • Դուստրը՝ Ռոզա Պետրոսյան, երաժիշտ, դերասանուհի

Ֆիլմեր

  • «Երկունք», 1976
  • «Աշնան արև», 1977
  • «Օգոստոս», 1978
  • «Արևիկ», 1978
  • «Թթենի», 1979
  • «Մոր տունը», 1980
  • «Խոշոր շահում», 1980
  • «Մեր մանկության տանգոն», 1984
  • «Վերջին կիրակին», 1985
  • «Օտար խաղեր», 1986
  • «Հայրիկ», 1990
  • «Այնտեղ, ուր երկինքը պառկած է գետնին», 1990

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Նոնա Պետրոսյան by Wikipedia (Historical)


INVESTIGATION