Aller au contenu principal

Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ)


Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)

Հայաստանի կոմունիստական կուսակցություն (կրճատ՝ ՀԿԿ, ռուս.՝ Коммунистическая партия Армении, КПА), Հայաստանում գործող կուսակցություն։ Գրանցվել է 1991 թվականին։ Այն համարվում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Հայկական մասնաճյուղի հաջորդողը։ Սա հիմնական կոմունիստական կուսկացությունն է Հայաստանում և 2006 թվականին պնդել է որ ունի 18,000 անդամ (հիմնականում տարեց)։

Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթը «Հայաստանի կոմունիստն» է, որը լույս է տեսնում 1992 թվականի նոյեմբերից, Երևանում։ Լույս է տեսնում նաև կուսակցության ռուսալեզու՝ «Պրավդա Արմենիի» (ռուս.՝ Правда Армении) թերթը։

Կուսակցությունը չպետք է շփոթել Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության (ՀՄԿԿ), Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿ), կամ Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) հետ, որը ստեղծել է Հայաստանի ԽՍՀ կոմկուսի վերջին քարտուղար Արամ Գ. Սարգսյանը։

Առաջնորդներ

Կուսակցության առաջնորդները կոչվում են «առաջին քարտուղար»։

  • 1991-1999 թվականներ՝ Սերգեյ Բադալյան
  • 1999-2003 թվականներ՝ Վլադիմիր Դարբինյան
  • 2003-2013 թվականներ՝ Ռուբեն Թովմասյան
  • 2013 թվականից՝ Տաճատ Սարգսյան

Աջակցության հենարան և ընտրությունների արդյունքներ

Կուսակցությունը 1990-ականներին մնաց զգալի քաղաքական ուժ՝ խարիզմատիկ առաջնորդ Սերգեյ Բադալյանի գլխավորությամբ, ով մահացավ 1999 թվականին։ Կուսակցության 1994 թվականի մայիսյան աշխատանքի օրվա երթին մասնակցեցին 10,000-ից 60,000 աջակիցներ։

Մինչդեռ կուսակցությունը հավաքեց 12.4% ձայն 1995 թվականի հուլիսյան ընտրություններին՝ հասարակական կարծիքի հարցումները թե ընտրություններից առաջ թե հետո ցույց էին տալիս հասարակական ավելի մեծ աջակցություն։ 1994 թվականի նոյեմբերի հարցման համաձայն՝ հարցավածների 40.1%-ը աջակցելու են կուսակցությանը և ըստ 1995 թվականի նոյեմբերի հարցման՝ 37.6%-ը արել են դա։

2004 թվականին «Պաշտոնական օգտագործման համար միայն» Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին հեռագրում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը գրել է որ կուսակցությունը ունի «ամբողջ երկրով մեկ 50,000-ից պակաս անդամ (որոնց մեծ մասը բավականին տարեց են)» և որ «այն այլևս առանձնապես ազդեցիկ չէ»։

Կուսակցություն մասնակցել է բոլոր խորհրդարանական ընտրություններին, բայց 2003 թվականից ի վեր չի կարողացել անցնել 5%-անոց շեմը։ 2003 թվականին կուսակցությունը մեղադրեց կառավարությանը «զանգվածային ընտրակեղծիքների» մեջ։ Կուսակցությունը բոյկոտեց 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները, դա առաջին դեպքն էր Խորհրդային Միության փլուզումից հետո։

Տես նաև

  • Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)
  • Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1917)
  • Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցություն

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ) by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)
  2. Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)
  3. Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցություն
  4. Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցություն
  5. Բարգավաճ Հայաստան կուսակցություն
  6. Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2012)
  7. Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2007)
  8. Պահպանողական կուսակցություն (Հայաստան)
  9. Լուսավոր Հայաստան կուսակցություն
  10. Հայաստանի Ազգային ժողով
  11. Հայաստանի հանրապետական կուսակցություն
  12. Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2017)
  13. Հայաստանի կուսակցությունների ցանկ
  14. Հայաստանի ժողովրդական կուսակցություն
  15. Հայաստանի նախագահական ընտրություններ (2008)
  16. Ժառանգություն կուսակցություն (Հայաստան)
  17. Հայաստանի նախագահական ընտրություններ (2003)
  18. Հայաստանի եվրոպական կուսակցություն
  19. Օրինաց երկիր կուսակցություն
  20. Հայ ժողովրդական կուսակցություն


ghbass