Aller au contenu principal

Հարավ (համայնք)


Հարավ (համայնք)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարավ (այլ կիրառումներ)

Հարավ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 14 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

Համայնքը լեռնային է, ունի 1154,48 հա տարածք, որից 505,16 հա գյուղատնտեսական նշանակության, 574,23 հա անտառային հողեր։ Հարավ համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։

Բնակչություն

Հարավ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 324 մարդ, կա 99 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը.

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ անասնապահությամբ և հողագործությամբ։

Տեսարժան վայրեր

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Մեսրոպ եկեղեցի (1795 թ.), Բովուրխանի վանք-ամրոց (XVI-XVII դդ.), խաչքար (XIII դ.), գերեզմանոց (XVII-XVIII դդ.), խաչքար (XIII դ.), գերեզմանոց (XVII-XVIII դդ.), աղբյուր (1898 թ.), հաշվառված է 12 հուշարձան։ Համայնքի տարածքում առկա են մարմարացած կրաքարի (շահագործվում է) հանքային պաշարներ։

Հասարարակական կառույցներ

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 44 աշակերտներ։ 2014 թ. դեկտեմբերի 1-ից հարավի միջնակարգ դպրոցում բացվել է նաև 1 նախադպրոցական խումբ՝ շաբաթական հինգօրյա և օրական ութժամյա տևողությամբ։

Արտաքին հղումներ

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Հարավ (համայնք) by Wikipedia (Historical)


ghbass