Aller au contenu principal

Սոֆյա Կոպպոլա


Սոֆյա Կոպպոլա


Սոֆիա Կառմինա Կոպպոլա (անգլ.՝ Sofia Carmina Coppola, մայիսի 14, 1971(1971-05-14), Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի և կինոպրոդյուսեր՝ ով նկարահանել է հինգ լիամետրաժ ֆիլմ։

Ծնվել է Ֆրենսիս Ֆորդ և Էլեոնոր Ջեսսի Կոպպոլաների ընտանիքում:.

Կարիերա

Սոֆիա Կոպպոլան՝ դեռ մանուկ տարիքից, սկսել է նկարահանվել իր հոր ֆիլմերում։ Այդ ժամանակաշրջանի ամենահայտնի դերը Կնքահայրը ֆիլմում կնքվելու տեսարանում երեխայի դերն է։

«Աննա» ֆիլմը եղել է Սոֆիայի առաջին ֆիլմը, որը կապ չուներ հոր գործունեության հետ։ Սակայն նրա ամենահայտնի դերասանական աշխատանքը եղել է Մերի Կոռլեոնեի դերը Կնքահոր երրորդ մասում, որտեղ նա փոխարնել է Վանոնա Ռայդերին, ով չէր կարող խաղալ հիվանդության պատճառով։

Այսօր Սոֆիան հայտնի է՝ որպես կինոռեժիսոր։ Նա նկարահանել է վեց ֆիլմ. Գերազանցել աստղին (1998), թարգմանության դժվարությունները (2003), Մարիա Անտուանետտա (2006), Ինչոր-տեղ (2010) և էլիտար հասարակություն (2013): Նրանցից ամենահաջողվածը Թարգմանության դժվարությունները ֆիլմն է, ստացալ է Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար, ինչպես նաև երեք ոսկե գլոբուս, այդ թվում լավագույն կինոնկարի համար։ Ստանալով նոմինացիա լավագույն ռեժիսոր անվանակարգում՝ Սոֆիա Կոպպոլան դարձավ երրորդ կին ռեժիսորը և առաջին ամերիկացի կին ռեժիսորը, ով նոմինացվել է Օսկարի՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Նա պարտվեց Փիթեր Ջեկսոնին։

Երրորդ լիամետրաժ ֆիլմը Մարիա Անտուանետան, նվիրված է ֆրանսիական թագուհու դժբախտ կյանքին։ Գլխավոր դերը կատարել է Կիրստեն Դանստը, իսկ Լյուդվիկ XVI դերը կատարել է Սոֆիայի զարմիկը Ջեյսոն Շվարցմանը։

2014 թվականին ընդգրկվել է Կանի կինոփառատոնի ժուրիի կազմում։

Անձնական կյանքը

1999-2003 թվականները ամուսնացած է եղել ռեժիսոր Սպայկ Ջոնսոնի հետ:.

2011 թվականից օգոստոսի 24-ից նա ամուսնացած է երաժիշտ Թոմաս Մարսենից։ Ամուսինները ունեն երկու աղջիկ Ռոմի Մարս և Կոզիմա Մարս։

Ֆիլմեր

Ռեժիսոր

  • 1998 - Գերազանցել աստղին / Lick the Star (կարճամետրաժ)
  • 1999 - The Virgin Suicides
  • 2003 - Թարգմանության դժվարությունները / Lost in Translation
  • 2006 - Մարիա Անտուանետա / Marie-Antoinette
  • 2010 - Ինչոր տեղ / Somewhere(չաշխատող հղում)
  • 2013 - Էլիտար հասարակություն / The Bling Ring

Մրցանակներ

  • 2001 - «Երիտասարդ Հոլիվուդ»
  • 2004 - Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար- «Թարգմանության դժվարությունները»
  • 2005 -Սեզար մրցանակ տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմի համար - «Թարգմանության դժվարությունները»
  • 2010 - «Ոսկե Առյուծ» Վենետիկի կինոփառատոն տարվա լավագույն ֆիլմի համար - «Ինչոր-տեղ»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • София Коппола (անգլ.) Internet Movie Database կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Սոֆյա Կոպպոլա by Wikipedia (Historical)