Aller au contenu principal

Տուրպան


Տուրպան


Տուրպան (լատին․՝ Melanitta fusca), բադերի ընտանիքին պատկանող ջրլող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Ամառնահյուր է, չվող և հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 51-58 սմ է, թևերի բացվածքը՝ 90-99 սմ, կենդանի զանգվածը՝ 0,9-1,6 կգ։ Փետրածածկը մուգ է։ Գլուխը, կտուցը, վիզը հաստ են։ Բնադրման շրջանում արուի փետրածածկը սև է, փայլուն, թևի սպիտակ բիծն առավել տեսանելի է թռչելիս։ Աչքի տակ կա ոչ մեծ սպիտակ բիծ, կտուցը հիմնականում դեղին է։ Հետբնադրման շրջանում արուն ավելի խամրած է, դարչնագույն, էգը վերևից մուգ դարչնագույն է, թևին կա 1 սպիտակ բիծ, իսկ գլխի կողքերին՝ 2-ական սպիտակավուն բծեր։

Սովորաբար հանդիպում է ոչ մեծ երամներով (մինչև 20 անհատ)։ Թռչում է ջրից ոչ լրիվ կտրվելով և ոչ ճարպիկ։ Սնվում է խեցգետնակերպերով, խխունջներով, ջրային բույսերով՝ ժայռոտ ափերի երկայնքով քայլելով։ Բնակվում է քարքարոտ և ժայռոտ ափերով խոշոր լճերում։

Բազմացում

Հարսանեկան առաջին խաղերը (նման են կռիվների) տեղի են ունենում ապրիլի սկզբին։ Բնի կառուցումն ավարտվում է և առաջին ձվերը հայտնվում են մայիսի վերջից հունիսի վերջը։ Ձագերը հայտնվում են հուլիսի ընթացքում, օգոստոսին թռչում են լիարժեք։

Վտանգման հիմնական գործոններ

Մինչև 1960-ական թվականները, Տուրպանը, որպես Սևանա լճի ժայռաշատ ափերին բնորոշ, ծագումով բորիալ, մնացորդային տեսակ, համարվում էր բավական մեծ, նստակյաց (բնադրող) համակեցություն, որը, սակայն, Սևանա լճի մակարդակի անընդհատ նվազման հետևանքով վերջնականապես անհետացել է (1966-1968 թվականներին Սևանա լճի ավազանում գրանցվել է 2-12 թռչուն, 1995 թվականին Արփի լճում՝ 2-3)։

Տարածվածություն

Տարածված է Սկանդինավյան թերակղզում, Ասիայի հյուսիս-արևմուտքում, Հարավային Կովկասում, Փոքր Ասիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում։ Հայաստանում հանդիպում է միայն Սևանա լճի ավազանում՝ գարնանային և աշնանային շրջաններում։

Պահպանություն

Հազվագյուտ անհետացող տեսակ է, որոշ տեղերում` չվահյուր։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է տվյալների անբավարարություն կատեգորիայով։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Velvet scoter

Text submitted to CC-BY-SA license. Source: Տուրպան by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Հայրենիքի դրոշը
  2. Եկատերինե Սոխաձե
  3. Տալկաս
  4. Հայաստանի կենդանիների Կարմիր գիրք
  5. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2018
  6. Միջնադարյան գրականություն
  7. Փարիզի կոմունա (1871)
  8. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018
  9. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016
  10. Վիկտոր Մաքլագլեն
  11. Հյուսիսային Մակեդոնիայի թռչունների ցանկ
  12. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ E
  13. Էնդրյու Սքոթ
  14. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ A
  15. Հայաստանի թռչունների ցանկ
  16. Հոլիվուդյան փառքի ծառուղի՝ կինոարտադրության զարգացման գործում ներդրման համար դափնեկիրների ցանկ
  17. Շուլգան Տաշ (արգելոց)
  18. Եվրո 2016 Խումբ C
  19. Դիանա Դորս