Aller au contenu principal

Լեոպոլդ Լեֆլյոր


Լեոպոլդ Լեֆլյոր


Լեոպոլդ Լեֆլյոր (հայտնի է նաև որպես Լոֆֆեր, լեհ.՝ Leopold Löffler; հոկտեմբերի 27, 1827, հոկտեմբերի 27, 1827(1827-10-27), Ժեշուվ, Ավստրիական կայսրություն - փետրվարի 6, 1898(1898-02-06), Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ նկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր, 1886 թվականից սկսած Վիեննայի կերպարվեստի ակադեմիայի անդամ է և իր արտիստիկ կարիերայի գագաթնակետի` 1878 թվականին, Լեոֆլերին Կրակով է հրավիրել Յան Մատեյկոն(Ավստրո-Հունգարիա)։

Կենսագրություն

Ծնվել է պետական պաշտոնյայի ընտանիքում։ 1845 մեկնել է Վիեննա, որտեղ ընդունվել է կերպարվեստի ակադեմիա, որտեղ և ստաժավորվել է XIX դարի առաջին կեսի ավստրիական հայտնի նկարիչ Ֆերդինանդ Վալդմյուլլերի մոտ։

1856 թվականին դուրս է եկել ակադեմիայից, որպեսզի ուսումը շարունակի Մյունխենում, ապա Փարիզում։ 1860 վերադարձել է Վիեննա, որտեղ նկարել է և աշխատել որպես ուսուցիչ։ Դարձել է հայտնի նկարիչ, ում պատվիրատուների թվում էին կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը և կոմս Էստերխազին։ Եղել էր Վիեննայի կերպարվեստի Ակադեմիայի անդամ։

1877 թվականին Յան Մատեյկոյի հրավերով վերադարձել է հայրենիք և Կրակովի կերպարվեստի դպրոցում զբաղեցրել պրոֆեսորի պաշտոնը։ Աշխատել է որպես բնորդից նկարելու և 20 տարվա ընթացքում ակադեմիական գեղանկարչության կուրսերի դասավանդող։ Կրթել է հայտնի նկարիչների մի ամբողջ սերունդ, որոնց թվին են պատկանում Ոյցեխ Վեյսը, Լեոնարդ Վինտերովսկին, Վինսենթ Ոձինովսկին, Վլոձիմեժ Տետմայերը, Ադամ Բադադովսկին, Զդիսլավ Յասինսկին, Յուլիան Պանկևիչը և այլն նկարիչներ։

Մահացել է Կրակովում և թաղվել է Ռայովիցի գերեզմանոցում

Ստեղծագործական

Լեոպոլդ Լեֆլյորը մի շարք ժանրային և պատմական կտավների, այդ թվում նաև դիմանկարների հեղինակ է, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելել 19-րդ դարի երկրորդ կեսին։ Նրա վերարտադրությունները հաճախ որպես բացիկներ և վիմագրություններ հայտնվում են ամսագրերում և թերթերում։

Ընտրյալ աշխատանքներ

  • Հետման Ստեֆան Չարնեցի մահը
  • Կայսր Ռուդոլֆ I-ը ճակատամարտի ժամանակ Մորավսկի մարտադաշտում
  • Հույների պայքարը ազնկախության համար
  • 1683 թվականին Վիեննայից կայսրի վերադարաձը,
  • Վերադարձ գերությունից (նկարի երկրորդ օրինակը նկարիչը նկարել է Ֆրանց Յոզեֆ I կայսեր համար),
  • 17-րդ դարի գաղտնի ամուսնություն
  • Անառակ որդու վերադարձը
  • Դաս
  • Հին ամուրին
  • Գրքով աղջիկը
  • Դեղձանիկին կերակրող աղջիկը և այլն աշխատանքներ։

Ծանոթագրություններ

Մատենագրություն

  • Polski słownik biograficzny, vol. XVII, Wrocław, Warszawa, Kraków, Gdańsk 1972, pp. 513–514
  • Słownik artystów polskich i obcych w Polsce działających (zmarłych przed 1966 r). Malarze, rzeźbiarze, graficy, vol. V, Warszawa 1993,

Արտաքին հղումներ

  • Leopold Loeffler Արխիվացված 2009-02-20 Wayback Machine(լեհ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Լեոպոլդ Լեֆլյոր by Wikipedia (Historical)



INVESTIGATION