Aller au contenu principal

Ջուլիետ Լյուիս


Ջուլիետ Լյուիս


Ջուլիետ Լյուիս (անգլ.՝ Juliette Lewis, հունիսի 21, 1973(1973-06-21), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Լյուիսը անվանակարգվել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, «Վախի հրվանդան» (1991) ֆիլմի համար, որից հետո նկարահանվել է մի շարք հաջողակ ֆիլմերում։ Նրա հեռուստատեսային դերերը նրան բերում են «Էմմի» մրցանակի երկու անվանակարգում։ 2000-ական թվականներին նա իր ակտիվությունը տեղափոխում է երաժշտական բիզնես` դառնալով «Juliette and the Licks» ռոք-խմբի առաջատար, որի` 2009 թվականին կազմալուծումից հետո սկսում է մենակատարային կարիերան։

Վաղ տարիներ

Լյուիսը ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա նահանգ։ Նրա հայրը՝ դերասան Ջեֆրի Լյուիս, մայրը՝ Գլենիս Բեյթլի, գրաֆիկական նախագծող։ Նրանք ամուսնալուծվել են, երբ Ջուլետը երկու տարեկան էր։ Նա ունի երկու եղբայր՝ Լայթֆիլդ և Պիտեր, և երկու քույր՝ Դիենդր և Բրենդի։ Նրա հորեղբայր Պիտեր Թոդդ Լյուիսը եղել է երգահան։ Նա ցանկացել է նկարահանվել վեց տարեկանից և հեռուստատեսությունում հայտնվել է տասներկու տարեկան հասակում։ 16 տարեկան հասակում դերասանուհու մոտ, ով այդ ժամանակ արդեն հանդիպում էր սկսնակ դերասան Բրեդ Փիթի հետ, արդեն լուրջ խնդիրներ կային թմրանյութերի հետ։ Հետագայում նրան հաջողվում է ազատվել այդ կախվածությունից` անցնելով բուժման կուրս, որին զգալիորեն աջակցում է այդ ժամանակ արդեն նախկին բոյֆրենդ Փիթը։

Կարիերա

1991 թվականին Լյուիսը անվանակարգվում է «Օսկար» մրցանակի, Մարտին Սկորսեզեի «Վախի հրվանդան» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։ Նրա ամենահայտնի կերպարն է դառնում Մելորի Նոքսը՝ «ի ծնե մարդասպան» Օլիվեր Սթոունի համանուն սկանդալային ֆիլմից։ 1990-ական թվականների կեսերին նա նաև խաղում է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսին են «Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին», «Արևամուտից մինչ արևածագ» և «Տարրօրինակ օրեր»։ Ֆիլմում նա երգում է Պի Ջեյ Հարվիի (PJ Harvey) «Hardly Wait» երգը։ Ընդհանուր առմամբ Ջուլետը նկարահանվել է ավելի քան վաթսուն ֆիլմերում և սերիալներում։ Նա հայտնվել է Մելիսա Էթերիջի «Come To My Window» երգի տեսահոլովակում, ինչպես նաև «Gap»-ի գովազդում, որտեղ «Digital Love» երգի մեղեդու տակ պարել է Daft Punk-ի հետ։ Հեռուստատեսությունում նա անվանակարգվում է «Էմմի» մրցանակի, 2003 թվականին «Հիստերիկլ կուրություն»-ում աշխատանքի համար։ 2003 թվականին նկարահանվել է HIM խմբի «Buried Alive By Love» տեսահոլովակում։

2003 թվականից մինչև 2009 թվականը Լյուիսը հանդիսանում էր «Juliette and the Licks» ռոք-խմբի առաջատարը, տվյալ պահին հանդես է գալիս և ձայնագրվում մենակատարային։ Մասնակցություն է ունեցել «The Prodigy» խմբի «Always Outnumbered, Never Outgunned» (2004) ալբոմի ձայնագրմանը, որի համար ձայնագրվել է վոկալային պարտիաներ «Hotride», «Spitfire», «Get Up Get Off» ստեղծագործությունների համար։

Վերջին տարիներին Լյուիսը, հիմնականում, ակտիվ էր հեռուստատեսությունում և անկախ ֆիլմերում, ինչպես նաև կատարել է երկրորդական պլանի դերեր հոլլիվուդյան խոշոր ստուդիաների ֆիլմերում։ Նա նկարահանվել է NBC-ի կարճատև գոյություն ունեցած «Ֆիրմա» սերիալում, իսկ հաջորդ տարի հայտնվել է «Օգոստոս. Օսեյջ կոմսություն» ֆիլմում։ 2015 թվականին նա իր վրա է վերցնում է հիմնական կանացի դերը ABC-ի «Գաղտնիքներ և սուտ» սերիալում։

Անձնական կյանք

Լյուիսը խնդիրներ է ունեցել օրենքի հետ 15 տարեկան հասակում, անօրինականորեն մեքենա վարելու համար, իսկ այնուհետև ձերբակալվել է գիշերային ակումբում անօրինական հովանավորության համար 16 տարեկան հասակում։ 1990 թվականից մինչ 1993 թվականը Լյուիսը հանդիպել է Բրեդ Փիթի հետ։ 20 տարեկան հասակում նա վերականգնողական կուրս է անցել թմրանյութերից կախվածության համար։ 1999 թվականին Լյուիսը ամուսնացել է պրոֆեսիոնալ սքեյթբորդիստ Սթիվ Բերրաի (Steve Berra) հետ, նրանք ամուսնալուծվել են 2003 թվականին։

Լյուիսը հանդիսանում է Սաենտոլոգիական եկեղեցու հետևորդ, ինչպես նաև իրեն ներկայացնում է որպես քրիստոնյա։

Ֆիլմագրություն

  • 1987 — Կրակի տունը / Home Fires (ТV) - Մեթի
  • 1987 — Ես ամուսնացած եմ Դորաի հետ / I Married Dora (հեռուստասերիալ) - Քեյթ Ֆարել
  • 1988 — Կյանքի փաստեր / The Facts of Life (հեռուստասերիալ) - Թերրի Ռանկին
  • 1988 — Իմ խորթ մայրը օտարմոլորակայաին է / My Stepmother Is an Alien - Լեքսի
  • 1989 — Վազող բարություն /The Runnin' Kind - Էմի Կուրտիս
  • 1989 — Ծանոթություն դատարկագլուխների հետ / Meet the Hollowheads - Սինդի դատարկագլուխ
  • 1989 — Սուրբ ծննդյան արձակուրդներ / National Lampoon’s Christmas Vacation - Էնդրյու Գրիսվոլդ
  • 1990 — Չափազանց երիտասարդ է մահանալու համար / Too Young to Die? - Ամանդա Սու Բրեդլի
  • 1990 — Ընտանիք Ջոի համար / A Family for Joe (հեռուստասերիալ)- Հոլլի Բենքստոն
  • 1991 — Կոտրված հոգիներ / Crooked Hearts - Քեյսի
  • 1991 — Վախի հրվանդան / Cape Fear - Դանիելա Բոուդեն
  • 1992 — Ամուսիններ և կանայք / Husbands and Wives - Ռեյն
  • 1992 — Այն նույն գիշեր / That Night - Շերիլ Օ'Քոննոր
  • 1993 — Կալիֆորնիա / Kalifornia - Ադել Քորներս
  • 1993 — Ռոմեոն արյունաքամ է լինում / Romeo Is Bleeding — Շերի
  • 1993 — Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին / What’s Eating Gilbert Grape - Բեքի
  • 1994 — Ի ծնե մարդասպաններ / Natural Born Killers — Մելորի
  • 1994 — Հոգեկանների Ամանորը / Mixed Nuts - Գրեյսի Բարզինի
  • 1995 — Բասկետբոլիստի օրագիրը / The Basketball Diaries - Դիանա Մուդի
  • 1995 — Տարրօրինակ օրեր / Strange Days - Ֆեյթ Ջասթին
  • 1996 — Կինոփորձ / The Audition
  • 1996 — Արևամուտից մինչ արևածագ / From Dusk Till Dawn — Քեյթ
  • 1996 — Երեկոյան աստղ / The Evening Star - Մելանի Հորթոն
  • 1998 — Ինչ-որ բան աղջիկների մասին / Some Girl - Էփրիլ
  • 1999 — Չորրորդ հարկ / The 4th Floor - Ջեյն Էմելին
  • 1999 — Այլ քույր / The Other Sister - Կառլա Թեյթ
  • 2000 — Զենքի ուղին / The Way of the Gun - Ռոբին
  • 2000 — Վարձակալողը / Room to Rent - Լինդա
  • 2001 — Կեսօրը Գաուդիի հետ / Gaudi Afternoon- Էփրիլ
  • 2001 — Երկինքը իմ սիրելի Լուիզիանայի վրա / My Louisiana Sky (ТV) - Դորի Քեյ
  • 2001 — Սպանություն օտար քաղաքում / Picture Claire - Քլեյր Բյուքեյջ
  • 2001 — Դարմա և Գրեգ / Dharma & Greg («Try to Remember This Kind of September» դրվագ) - Սեպտեմբեր
  • 2002 — Հիստերիկ կուրություն / Hysterical Blindness (ТV) - Բեթ
  • 2002 — Արմիտաժ. Կրկնակի մատրիցա / Armitage: Dual Matrix (վիդեո) - Արմիտաժ, Նաոմի (ձայն)
  • 2002 — Ինձնից բավական է / Enough - Ջիննի
  • 2003 — Հին դպրոց / Old School - Հեյդի
  • 2003 — Անվճար բոլորի համար / Free for All (հեռուստասերիալ, ձայն) - Պաուլա
  • 2003 — Սատանայական առանձնատուն / Cold Creek Manor - Ռուբի Ֆերգյուսոն
  • 2004 — Ազատությանը հետապնդելիս / Chasing Freedom (ТV) - Լիբբի
  • 2004 — Բլուբերրի / Blueberry - Մարիա Սալիվան
  • 2004 — Ավերիչ զույգ. Ստարսկի և Հաթչ / Starsky & Hutch - Քիթթի
  • 2005 — Տապակվածը / Grilled - Սյուզան
  • 2005 — Հյուսիսափայլ / Aurora Borealis - Քեյթ
  • 2005 — Դարվինի մրցանակ / The Darwin Awards - Ժոլեն
  • 2005 — Դոլթրի Կելհուն / Daltry Calhoun - Ֆլորա Ֆիլկ
  • 2006 — Ինձ անվանում են Էռլ / My Name Is Earl («The Bounty Hunter» դրվագ) - Ջեյսի/Բաունթի Հանտեր
  • 2007 — Բռնից և բաց թող / Catch and Release - Մաուրեն
  • 2009 — Փախիր / Whip It - Այրոն Մավեն
  • 2010 — Դատավճիռ / Convinction - Ռոսաննա Պերի
  • 2010 — Ավելին, քան ընկեր / The Switch - Դեբի Էփսթեյն
  • 2010 — Դեպի ետ / Due Date - Հեյդի
  • 2011 — Գավառուհին / Hick - Թեմմի
  • 2012 — Ֆիրմա / The Firm (հեռուստասերիալ) - Թեմմի
  • 2013 — Բաց ճանապարհ / Open Road - Ջիլ
  • 2013 — Օգոստոս. Օսեյջ կոմսություն / August: Osage County - Կարեն Վեսթոն
  • 2015 — այժմ — Գաղտնիքներ և սուտ / Secrets & Lies (հեռուստասերիալ) - գործակալ Անդրեա Կոռնել
  • 2015 — Սոճիներ / Wayward Pines (հեռուստասերիալ) - Բևեռլի Բրաուն

Սկավառակագրություն

«Juliette and the Licks»-ի ալբոմներ

  • 2004 — ...Like a Bolt of Lightning EP
  • 2005 — You're Speaking My Language
  • 2006 — Four on the Floor (թողարկվել է հոկտեմբերի 2-ին)

«Juliette and the Licks»-ն սինգլներ

Ջուլետ Լյուիսի ալբոմներ

  • 2010 — Terra Incognita

Մրցանակներ և անվանակարգումներ

  • 1992 - «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում - «Վախի հրվանդան» ֆիլմ
  • 1992 - «MTV Movie» մրցանակի անվանակարգում «Լավագույն համբույր»-ի համար Ռոբերտ Դե Նիրոի հետ - «Վախի հրվանդան» ֆիլմ
  • 1993 - ShoWest մրցանակ, որպես վաղվա օրվա կին-աստղ
  • 1995 - «MTV Movie» մրցանակի անվանակարգում «Լավագույն համբույր» և «Լավագույն զույգ», Վուդի Հարելսոնի հետ - «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմ
  • 1996 - «Սատուրն» մրցանակի անվանակարգում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» - «Արևամուտից մինչ արևածագ» ֆիլմ
  • 1997 - «Blockbuster Entertainment Award» մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» անվանակարգում - «Երեկոյան աստղ» ֆիլմ
  • 2000 - «Razzie» մրցանակի անվանակարգում «Վատագույն երկրորդ պլանի դերասանուհի» - «Այլ քույր» ֆիլմ
  • 2002 - «Էմմի» մրցանակի անվանակարգում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» - «Հիստերիկ կուրություն» ֆիլմ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Ջուլիետ Լյուիսը (անգլ.) Internet Movie Database կայքում
  • Ջուլիետ Լյուիսը Twitter.com-ում

Text submitted to CC-BY-SA license. Source: Ջուլիետ Լյուիս by Wikipedia (Historical)