Aller au contenu principal

Հերբերտ Տամպերե


Հերբերտ Տամպերե


Հերբերտ Տամպերե (էստ․՝ Herbert Tampere, փետրվարի 1, 1909(1909-02-01), Rannu parish, Yurevsky Uyezd, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 19, 1975(1975-01-19), Ռաննու, Ռաննու, Տարտումաա, Էստոնիա), խորհրդային էստոնացի բանահավաք և երաժշտագետ։ Էստոնական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1959), բանասիրական գիտությունների թեկնածու (1962), Էստոնական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1969)։

Կենսագրություն

Հերբերտ Տամպերեն ծնվել է 1909 թվականի հունվարի 19-ին (փետրվարի 1-ին) Տարտուի գավառի Ռաննու գյուղում։ 1927-1933 թվականներին սովորել է Տարտուի համալսարանի բանահյուսագիտության, ազգագրության, հնագիտության ու էստոներենի ֆակուլտետում։ 1928 թվականից մինչև 1945 թվականը Հերբերտ Տամպերեն՝ որպես ասիստենտ, աշխատել է էստոնական ազգային քնարերգության արխիվում (Eesti Rahvaluule Arhiiv)։ 1935 թվականին Հերբերտ Տամպերեն հրատարակել է էստոնական ժողովրդական երգերի իր առաջին ժողովածուն։ Նա եղել է էստոնական ժողովրդական երգերի «Vana Kannel» ժողովածուի III և IV հատորների հրատարակության պատասխանատուն։ 1946-1951 և 1967-1975 թվականներին Հերբերտ Տամպերեն դասավանդել է Տալլինի կոնսերվատորիայում, վարել է երաժշտական բանահյուսությանը նվիրված դասընթաց։ 1947 թվականին ստացել է դոցենտի, իսկ 1974 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1952-1966 թվականներին Հերբերտ Տամպերեն բանահյուսագիտություն է դասավանդել Տարտուի համալսարանում։ Մանկավարժական գործունեությանը զուգահեռ աշխատել է Էստոնական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի գրականագիտական թանգարանում. 1952 թվականից եղել է գիտաշխատող, 1966 թվականից՝ ավագ գիտաշխատող։ Ղեկավարել է երաժշտական բանահյուսության բաժինը։

Հերբերտ Տամպերեն հեղինակել է ավելի քան 100 գիտական աշխատություններ, որոնց մեծ մասը նվիրված է էստոնական երաժշտական բանահյուսությանը։ Տամպերեն զեկույցներով ելույթ է ունեցել գիտաժողովներում։ Եղել է «Կալեվալասեուրա» (1960) և «Սուոմալաիս ուգրիլայսեն Սեուրա» (1963) միությունների անդամ։

Հերբերտ Տամպերեն մահացել է 1975 թվականի հունվարի 19-ին Տարտուի շրջանի Ռաննու գյուղում։ Թաղված է Տարտուի Ռաադի գերեզմանատանը։

Մատենագրություն

  • Eesti rahvaviiside antoloogia, Tartu, 1935.
  • Vana Kannel. Kuusalu vanad rahvalaulud, Tallinn, 1938.
  • Vana Kannel. Karksi vanad rahvalaulud, Tartu, 1941.
  • Eesti rahvalaule viisidega, t. 1-5, Tallinn, 1956-65.
  • Die Erforschung der Volksmusik in der Estnischen SSR, «Deutsches Jahrbuch für Volkskunde», 1967, Bd 13, H. 2.

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Andreas Kalkun: Herbert Tampere: On the Problem of Rhythm in the Old Estonian Folk Song in: Kirstin Kuutma und Tiiu Jaago: Studies in Estonian Folkloristics and Ethnology. A Reader and Reflexive History, University of Tartu, Tartu 2005 ISBN 9949-11-110-2


Text submitted to CC-BY-SA license. Source: Հերբերտ Տամպերե by Wikipedia (Historical)


PEUGEOT 205