Aller au contenu principal

Մո Յան


Մո Յան


Մո Յեն (չինարեն՝ 管謨業, իսկական անունը՝ Գուան Մոյե, չինարեն՝ 管谟业, ծնվ. փետրվարի 17, 1955(1955-02-17), Գաոմի, Q10490695?, Շանդուն, Չինաստան, Շանդուն նահանգ, Չինաստան), չինացի ականավոր գրող։ 2012 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։

Կենսագրություն

Մո Յենը ծնվել է 1955 թվականի փետրվարի 17-ին Չինաստանի Շանդուն նահանգի Գաոմի քաղաքում։ Մշակութային հեղափոխության պատճառով 11 տարեկան հասակում ստիպված է լինում թողնել դպրոցը և զբաղվել գյուղական աշխատանքներով, իսկ 18 տարեկանում գործի է անցնում բամբակի մշակման գործարաններից մեկում՝ որպես բանվորր։ 1976 թվականին անդամագրվում է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (ՉԺԱԲ) շարքերը, որտեղ նա զինվորական ծառայությանը զուգահեռ հետևողականորեն զբաղվում է ինքնակրթությամբ։ 1981 թվականին լույս է տեսնում նրա առաջին պատմվածքների ժողովածուն։ 1984-1986 թվականներին ուսանում է ՉԺԱԲ-ին առընթեր գործող Գեղարվեստի ակադեմիայում։ 1991 թվականին Պեկինի մանկավարժական համալսարանում ստանում է գրականության մագիստրոսի աստիճան։ 1986 թվականին Մո Յենը դառնում է Չինաստանի գրողների միության անդամ։ 1997 թվականին նա վերջնականապես թողնում է զինվորական ծառայությունը և իրեն ամբողջությամբ նվիրում գրական գործունեության։

Ստեղծագործություններ

Հեղինակի Մո Յեն գրական ծածկանունը չինարենից թարգմանվում է՝ «մի՛ խոսիր» և ըստ գրողի պարզաբանման իր մտահղացումն առնում է Մշակութային հեղափոխության ժամանակաշրջանից, երբ նրա ծնողները վախենալով քաղաքական հետապնդումներից՝ նրան անընդհատ խորհուրդ էին տալիս իր ամեն խոսքի կապակցությամբ զգուշություն ցուցաբերել։

Գրականագետների կողմից Մո Յենը բնորոշվում է՝ որպես արմատների որոնման և մոգական ռեալիզմի գրական ուղղություններում ստեղծագործող հեղինակ, ով իր երկերով փորձում է ստեղծել 20-րդ դարի Չինաստանի գեղարվեստական ժամանակագրությունը։

Մո Յենը գրական ասպարեզ է իջել 1981 թվականին իր հրատարակած պատմվածքների ժողովածուով, որը գրված է ռեալիստական գեղագիտության սկզբունքներով։ Հեղինակին համաշխարհային ճանաչում է բերել 1986 թվականին լույս տեսած «Կարմիր սորգա» վեպը, որն արժանանում է Չինաստանի «Տարվա լավագույն վեպ» մրցանակին։ Վեպում՝ 1930-ական թվականների չին-ճապոնական պատերազմական իրադարձությունների համապատկերի վրա, ներկայացված է չինական մի ընտանիքի պատմություն։ «Սանդալի ծառի տանջանքը» հանգավորված վեպն իրենից ներկայացնում է սիրային մի պատմություն, որը ծավալվում է 1900 թվականի ապստամբության ժամանակ։ Ստեղծագործության մեջ հեղինակը քնարական նուրբ սիրային ապրումներին զուգադրել է բռնության դաժան տեսարաններ։ 1992 թվականին լույս է տեսնում սյուրռեալիստական «Գինու երկիրը» վեպը, որտեղ հեղինակը դիտարկում է չինացիների ուտելու մշակույթի առանձնահատկությունները։ Որոշ գրականագետների կողմից այս վեպի վրա նկատվում է Ֆրանսուա Ռաբլեի ազդեցությունը։ Մո Յենի ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում նրա «Հոգնել եմ ծնվելուց և մեռնելուց» վեպը, որը համարվում է հեղինակի գլուխգործոցը։ Վեպում ներկայացվում և վերլուծվում է Չինաստանի վերջին 50 տարիների պատմությունը։

Մատենագիտություն

  • 1986 - «Կարմիր սորգա»
  • 1988 - «Սխտորային բալլադներ»
  • 1988 - «Տասներեք քայլ»
  • 1993 - «Խոտաճարակների ընտանիքը»
  • 1993 - «Գինու երկիրը»
  • 1995 - «Մեծ կուրծք, լայն հետույք»
  • 1999 - «Կարմիր անտառը»
  • 2003 - «Բոհ»
  • 2006 - «Հոգնել եմ ծնվելուց և մեռնելուց»
  • 2008 - «Սանդալի ծառի տանջանքը»
  • 2009 - «Գորտը»

Տես նաև

  • Չինական գրականություն

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Գրականություն

  • Susanne Hornfeck: Magie und Groteske. Ein Nachwort. In: Mo Yan: Trockener Fluß und andere Geschichten. Projektverlag, Dortmund 1997, ISBN 3-928861-94-8 (Arcus-Chinatexte, Richard-Wilhelm-Übersetzungszentrum 12).
  • Mo Yan: "Vom Leben und Sterben". In: Das neue China. 39.Jg, Nr. 4, Dezember 2012, S.32f. (Übersetzung von Mo Yan, Six Lives in Search of a Character. The 2009 Newman Prize Lecture. Norman Oklahoma, March5, 2009.)
  • Ylva Monschein (Hg.)։ Chinas subversive Peripherie. Aufsätze zum Werk des Nobelpreisträgers Mo Yan. Projektverlag, Bochum/Freiburg 2013, ISBN 978-3-89733-283-6

Text submitted to CC-BY-SA license. Source: Մո Յան by Wikipedia (Historical)


ghbass